Որակյալ կրթությունն ու գիտությունը, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաներն են երկրի զարգացման և անվտանգության երաշխիքը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Էրազմուս +» բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Քրիստինա Ծատուրյանի հետ:
Ամենավտանգավոր բանը հակառակորդին թերագնահատելն է, և Ադրբեջանը, թերագնահատելով մեզ, բլից-կրիգի փոխարեն սպատացավ մաշող, սողացող պատերազմ: Իսկ որքանո՞վ ենք մենք թերագնահատում կամ գերագնահատում մեզ կամ հակառակորդին: Անդրադառնալով այս հարցին՝ Քրիստինա Ծատուրյանը նշեց, որ Ադրբեջանը երկար տարիներ պատրաստվել է, սովորողներին ուղարկել է արտասահմանյան տարբեր բուհեր, որոնք վերադառնալով՝ ծառայել են իրենց երկրին: «Այլ հարց է, որ իրենց ավտորիտար ռեժիմի ներքո հնարավոր չէ մեծ ստեղծագործականություն ցուցաբերել, ինքնադրսևորվել:
Մենք նույնպես շատ սովորողներ ենք ուղարկել արտասահման, նրանց մի մասը, ցավոք, մնացել է այնտեղ: Օրինակ՝ վերջերս Ֆեյսբուքում «Լույս» հիմնադրամի միջոցներով Մասաչուսեթսում ուսանած մեր հայրենակիցը, որը սելջուկ Բայրաքթարի կուրսեցին է, գրառում էր կատարել՝ մենք մի օր կհանդիպենք կա՛մ օդում, կա՛մ գետնի վրա: Այսինքն՝ մենք ունենք լավագույն շրջանավարտներ, բայց ցավոք, նրանց մի մասը չի վերադարձել Հայաստան: Շատ կարևոր է այնպիսի ռազմավարություն ունենալ, որ այդ շրջանավարտները վերադառնան և ի նպաստ երկրի ներդնեն իրենց գիտելիքները»,- ասաց բարձրագույն կրթության փորձագետը:
Մանրամասն՝ տեսանյութում: