Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Ռուսաստանն Ադրբեջանում կանգնել է փաստի առաջ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Թուրքիային կոչ են անում գործադրել իր ազդեցությունը հրադադարի հարցում: Այդ հայտարարությունը գործնականում ուրիշ բան չէ, քան Թուրքիայի ազդեցության ճանաչում, որովհետև եթե Անկարան պետք է ազդեցություն գործադրի հրադադարի հարցում, ապա դրա դիմաց էլ բնականաբար պետք է ակնկալի իր քաղաքական նպատակների որոշակի իրականացում: Իսկ այդ նպատակների շարքում, ինչպես հայտնի է, առանցքայինը ձևաչափ խցկվելն է, որևէ կերպ: Ընդ որում, խոսքը լոկ Մինսկի խմբի մասին չէ, քանի որ Անկարան չի թաքցրել, որ Մոսկվային առաջարկում է գործակցել՝ ինչպես Սիրիայում: Պետք է ընդունել նաև, որ Մոսկվան դե ֆակտո համաձայնել է այդ գործակցմանը, պարզապես առայժմ միայն ակնարկում է այդ մասին: Լավրովի հայտարարությունն ակնարկներից մեկն է:

Եղել են այդ ընթացքում էլի այդօրինակ հայտարարություններ, որոնք վկայում են, որ Մոսկվան փաստացի ճանաչում է Թուրքիայի ներկայությունն ու ազդեցությունը: Եվ պետք է արձանագրել նաև, որ այդ ճանաչման հարցում խնդիրը միայն արցախյան պատերազմում ռազմաճակատային իրադրությունից չէ, որ կախված է: Կա մի իրողություն, որը կապված է Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության հետ: Այդ ներկայությունը լեգիտիմացվում է քայլ առ քայլ: Ալիևը հենց այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը կօգտագործի թուրքական F-16 կործանիչները, եթե ենթարկվի ագրեսիայի: Ալիևը նշել է, որ դա թուրքական ռազմական աջակցություն է: Այստեղ հարցը այն չէ, որ այս հայտարարությունները ակնհայտորեն միտված են Ադրբեջանում Թուրքիայի մշտական ռազմական ներկայությունն ու տեղակայվածությունը լեգիտիմացնելուն, ընդհուպ ռազմակայանի աստիճան: Սա իր հերթին նշանակում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը արդեն սկսել են հետևողականորեն առաջ մղել այդ օրակարգը և միջազգայնացնել այն:

Այսինքն՝ անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի ռազմաճակատային իրադրությունն ու հարաբերակցությունն Արցախի դեմ թուրք-ահաբեկչական պատերազմի արդյունքում, Անկարան արդեն իսկ որպես արդյունք փորձում է ամրագրել իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում: Իսկ դա իրողություն է, որ Ռուսաստանն այլևս ի զորու չէ հաշվի չառնել: Մոսկվան այլևս չունի Թուրքիային Ադրբեջանից հեռացնելու հնարավորություն և հետևաբար՝ թուրքերի հետ չպայմանավորվելու տարբերակ:

Ինչ տարբերակներ ունի Հայաստանը՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարի համար: Այդ խնդրի պատասխաններ ձևավորելը դառնում է հայկական պետականության ռազմաքաղաքական անվտանգային առաջնահերթությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում