Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Ալիևը, Էրդողանը՝ գժեր չեն․ Պետք է հասկանալ նրանց իրական հաշվարկներն ու մոտվիվացիաները

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Թշնամուն չթերագնահատելը (նաև, իհարկե չգե՛րագնահատելը) ցանկացած պայքարի կարևորագույն պահանջներից է, առավել ևս՝ «պայքար մինչև վերջ»՝ պատերազմի:

Գրել եմ մի անամ դրա մասին, բայց հիշացնելու կարիք միշտ էլ կա:

Թշնամին մեզ թերագնահատեց:

Բայց մենք էլ շարունակում ենք թերագնահատել:

Հատկապես կարևոր է դուրս գալ՝ Ալիև, Էրդողանը գիժ են, գժվել են, խելառ են պոպուլյար, ջրիկ, և ոչինչ չբացատրող տեսակետներից: Դրանք թույլատրելի են կենցաղային մակարդակում, բայց ոչ՝ վերլուծական:

Քաղաքականության և պատմության մեջ գժի վարկածը ամենաքիչ արժեք ունեցողն է: Նման պատկերացումները թուլացնում են, եթե դուրս են գալիս սովորական կատակի, թշնամու վրա կայֆ բռնելու սահմաններից:

Ալիևը գիժ չէ:

Այո, նա դրել է շատ բարձր խաղադրույք, և խաղում է՝ ամեն ինչ կամ ոչինչ խաղը: Բայց դա ինքնին գժություն չէ, այլ խաղի տեսակ:

Թե՛ սովորական խաղում, թե՛ պատերազմում կանոն է՝ շատը վերցնելու համար, պետք է շատը դնես: Առանց մեծ ռիսկի, չես կարող մեծ հաջողության հասնել: Սա աքսիմ է, և չի հակասում բանականությանը:

Կան իրավիճակներ, որ ռիսկով խաղն է ճիշտ, կան՝ երբ զգույշը: Ունիվերսալ կանոն չկա:

Ալիևը, Էրդողանը՝ գժեր չեն: Նրանց հաղթելու համար սա պետք է հասկանալ:

Պետք է հասկանալ նրանց իրական հաշվարկներն ու մոտվիվացիաները:

Քանի թուրքերը վտանգում են Լաչինի և Շուշիի ուղղությունները, նրանց ռիսկն ու «գժությունը» արդարացված են: Նրանք կդառնան բանկրոտ, եթե մե՛նք կարողանանք պահել ու դիմանալ այդ ուղղությունների վրա: Ռազմականն եմ ասում, քաղաքականին էս պահին նչեմ անդրադառնում՝ դա առանձին բաղադրիչ է:

Եվ Ալիևը չունի սեփական երկրում երկրորդ ճակատ:

Նրան սպառնացող դժգոհությունը երկրի ներսում կարող է միայն տարրերայն լինի: Եվ դա էլ այն պահից՝ երբ մենք կարողանանք տևական ժամանակավո կայունացնել ճակատը:

Կազմակերպված դիմադրություն երկրի ներսում նա չունի:

Ադրբեջանում չկան էլիտար խմբեր, որոն պատերազմի առաջին օրերից խաղադրույքը դրել են սեփական երկրի պարտության վրա, և կազմակերպված քարոզչություն են անում այդ ուղղությամբ:

Չկան խմբեր, որոնք դեռ պատերազմից առաջ, իմանալով պատերազմի մասին, պատրաստվել են իշխանափոխության:

Ջայլամի տեղ մեզ չդնենք՝ էլիտաների մի զգալի մասն այդ ուղղության մեջ է: Սա նույնպես պետք է սթափ անվախ գնահատել: Ավելի լավ է իմանաս հիվանդությունդ, քան ձևացնես, որ խնդիր չունես:

Միջազգային ասպարեզում թուրքերը նույնպես հաշվարկած ռիսկի մեջ են:

Ալիևն ընտրել է իր դաշնակցին, դրա հետ կապված բոլոր ռիսկերը, և խաղում է նաև այդ ռիսկային խաղը:

Եվ առայժմ այդ խաղում էլ, թեև կորուստներ կրում է, բայց ռիսկն արդարացված է, քանի դեռ կորուստները դանդաղ են ու առայժմ արդարացված:

Ի վերջո, եթե նա հասնի իր նպատակներին, այդ կորուստները հետո կկարողանա հետ բերել:

Չի կարելի թերագնահատել թշնամուն: Նա համարձակ, ու միաժամանակ հաշվարկած խաղ է խաղում: Կարող է պարտվել: Բայց միայն լրիվ բեխաբարները կարող են մտածել, որ հնարավոր է խաղալ՝ առանց պարտվելու վտանգի:

Մենք կարող ենք նունիսկ որոշ չափով սովորել մեր թշնամիներից: Ինչպես ժամանակին սովորելու շատ բան ունեցել ենք: Օրինակ, Քեմալից, որի մաիսն գրել եմ: Մերոնցից չենք սովորում, կարող ենք գոնե թշնամիներից սովորենք:

Հաղթելու համար թուրքական խաղը պետք է լինենք համառ, սառնասիրտ, խելոք ու չար:

Ոչ մի դեպքում չպետք է լինենք միագիծ, միալար, միաշերտ, մի քայլանի, բարի, անհոգ:

Պատերազմի տրամաբանությունը տրամագծորեն հակառակ է սովորական, կենցաղային տրամաբանությանը՝ այս թեզի ապացուցմանը նվիրված է ժամանակակից լավագույն տեսաբաններից մեկի՝ Լյոտվակի «Ստրատեգիա» գիրքը:

Եթե դա ժամանակին կադրային մեր էլիտաները, շատ խնդիրներ նախապես լուծած կլինեինք:

Ցավոք, պատերազմն է հանում մեզ թմբիրից, ինչպես դա եղել է բազմաթիվ այլ ծույլ, անհոգ, աչքերը ճպճպացնող հանրությունների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում