Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը դատապարտել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին ուղղված Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի վիրավորանքները՝ ասելով, որ դրանք վկայում են ԵՄ-ից Թուրքիայի ավելի ու ավելի հեռանալու մասին:
«Ես դատապարտում եմ նախագահ Էրդողանի վիրավորանքները նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին: Դրանք կրկին ցույց են տալիս, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում ԵՄ-ից և մեր ընդհանուր աշխարհներից: Ամբողջական աջակցություն և համերաշխություն Ֆրանսիային»,- գրել է Կուրցը Twitter-ում: