Վրաստանում COVID-19-ից մահացածների թիվը հասել է 215-ի: Կորոնավիրուսային վարակից առաջացած բարդություններից մահացել է 14 մարդ:
StopCov պաշտոնական կայքի տվյալներով, Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1872-ով: Համավարակի սկզբից երկրում կորոնավիրուսով վարակվել է 30.303 մարդ: