Պատերազմի մեկ ամիսն, ըստ էության, ամփոփվեց վաշինգտոնյան բանակցություններով։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանի հետ։
Թեև ակնկալիքները այս առումով բարձր չէին, ԱՄՆ նախագահ Թրամփի, այնուհետև անվտանգության գծով խորհրդական Օ’Բրայընի հայտարարությունները ցույց տվեցին, որ քաղաքական առումով համակարծության բալանսը հօգուտ հայկական կողմի է: