Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրադադարը չհարգելը մեծ հարված կլինի Թրամփին ընտրությունների նախաշեմին. Դավիթ Բաբայան

Ստեփանակերտում ակնկալում են, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում ծրագրված Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը քաղաքական գործընթացի վերսկսման հնարավորություն կստեղծի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ թեև անկախության ճանաչումն այդքան էլ հեշտ լուծելի խնդիր չէ, սակայն մի բան պարզ է՝ Արցախը երբևէ Ադրբեջանի կազմում չի լինելու։

Բաբայանը լիահույս է՝ հոկտեմբերի 26-ին ուժի մեջ մտած զինադադարի պայմանավորվածությունն ավելի երկար կպահպանվի, քան նախկինում։ «Մենք տեսնում ենք, որ բոլոր համանախագահող երկրները ներգրավված են այս գործում, իհարկե, Ռուսաստանի դերակատարությունն ընդգծված է։ Լարվածությունը, ռազմական գործողությունները կարող են բերել տարածաշրջանային լայնածավալ բախումների, ինչը կվերածվի գլոբալ առճակատման, այդ իսկ պատճառով բոլորը ներդրել են իրենց ջանքերը պատերազմը կանգնեցնելու և քաղաքական գործընթացը վերսկսելու համար»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Նա կարևորեց, որ երրորդ անգամ հրադադարի հաստատման գործընթացում միջնորդական ջանքեր էր ներդրել ԱՄՆ-ը, և կարգավորման մասին հատուկ շեշտադրում էր կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բաբայանի պնդմամբ` Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Թրամփի նման հայտարարությունը չհարգելը մեծ հարված կլինի ԱՄՆ նախագահին նախագահական ընտրությունների նախաշեմին։
Խոսելով Արցախում քաղաքացիների տրամադրությունից՝ Բաբայանն ընդգծեց տեղի ժողովուրդը արդեն սովոր է նման իրավիճակի, չկա խուճապ, չկա վախ։ «Կա հիասթափություն, որ աշխարհն ակտիվ չէ, միևնույն ժամանակ կա ոգևորվածություն՝ մեր բանակի, մեր ժողովրդի, մեր բարեկամ երկրների պահվածքից»,-նշեց նա։

Հոկտեմբերի 26-ի առավոտյան 08։00-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման համաձայնությունը։ Հոկտեմբերի 25-ին պայմանավորվածության մասին հայտարարեցին Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունները համատեղ հայտարարությամբ` ամփոփելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների և Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները։

Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երկու անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի միջնորդությամբ կրկին հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է այն, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում