Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեր ակումբների և մարզիչների վարկանիշը՝ համաշխարհային ֆուտբոլում

Եվրագավաթների 2020/2021 թթ. խաղարկությունում հայկական ակումբների ելույթները բավարար չես որակի։ Գյումրիի «Շիրակը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում 0։3 հաշվով զիջեց ռումինական «Ստյաուային», իսկ Երևանի «Ալաշկերտը» 0։1 հաշվով՝ Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Ռենովային»։ ՀՀ փոխչեմպիոն «Նոան» էլ առաջին իսկ խաղում 4։1 հաշվով պարտվեց ղազախական «Կայրաթին»։ Բավարար արդյունք ցույց տվեց թերևս ՀՀ չեմպիոն «Արարատ-Արմենիան», որին հաջողվեց երկրորդ տարին անընդմեջ դուրս գալ Եվրոպա լիգայի փլեյ-օֆ։

Clubworldranking պարբերականի վարկածով՝ աշխարհի 1000 լավագույն ակումբների շարքում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: «Արարատ-Արմենիան» եվրագավաթների խաղարկությունում բավական հաջող ելույթների շնորհիվ անցյալ տարի հայտնվել էր վարկանիշային աղյուսակում: Երևանյան թիմն այս պահին 774-րդ հորիզոնականում է: Հիշեցնենք, որ անցյալ տարի «Արարատ-Արմենիան», առաջին անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, դուրս եկավ Եվրոպա լիգայի փլեյ-օֆ և միայն 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»: Դասակարգման աղյուսակում հայկական թիմերից ամենաբարձր դիրքում Երևանի «Փյունիկն» է: Վերջինիս անցյալ տարի հաջողվել էր դուրս գալ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ՝ պայքարից դուրս թողնելով մակեդոնական «Շկուպիին» և չեխական «Յաբլոնեցին»: Հիշեցնենք, որ 2018 թվականին ևս «Փյունիկը» Եվրոպա լիգայի առաջին փուլում պայքարից դուրս էր թողել Հյուսիսային Մակեդոնիայի «Վարդարին», իսկ երկրորդ փուլում՝ ղազախական «Տոբոլին»: Որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» լարված պայքարում զիջեց Իսրայելի «Մաքաբիին»: Այս պահին «Փյունիկը» 468 միավորով 761-րդ հորիզոնականում է: «Փյունիկին» 31 հորիզոնականով զիջում է գավաթակիր «Ալաշկերտը»:

Հարևան երկրներից Ադրբեջանը լավագույն 1000-ի մեջ ունի ընդամենը 2 ակումբ. «Ղարաբաղը» գտնվում է 597-րդ, «Նեֆթչին»՝ 672-րդ հորիզոնականում: Վրաստանը լավագույն 1000 ակումբների շարքում ունի 3 ներկայացուցիչ: Թբիլիսիի «Դինամոն» այս պահին 733-րդն է, իսկ «Չիխրուան»՝ 867-րդը: Եվրոպա լիգայի խաղարկության երրորդ փուլում «Արարատ-Արմենիային» զիջած Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոն» 845-րդն է: Թուրքիան վարկանիշային աղյուսակում ունի 38, իսկ Իրանը՝ 17 թիմ:

Ինչևէ, եվրոպական ֆուտբոլում առաջնությունների վերսկսումից հետո ուժեղագույն ֆուտբոլային ակումբների հաշվարկում երբեմնի առաջատար «Բարսելոնան» նահանջ է ապրել։ Այս պահին առաջին հորիզոնականում օրեր առաջ Անգլիայի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ նվաճած «Լիվերպուլն» է, որն ունի 14695 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող բրազիլական «Ֆլամենգոն» ունի 13486 միավոր: Երրորդը «Բարսելոնան» է, իսկ արգենտինական «Ռիվեր Փլեյթը» 4-րդն է։ Լավագույն հնգյակը եզրափակում է բրազիլական մեկ այլ ակումբ՝ «Պալմեյրասը»։ 6-րդ հորիզոնականում Մյունխենի «Բավարիան» է, որին հաջորդում են Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալը», «Մանչեսթեր Սիթին», բրազիլական «Գրեմիոն» և արգենտինական «Բոկա Խունիորսը»: Իտալական «Ռոման», որտեղ ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, վարկանիշային աղյուսակի 44-րդ հորիզոնականում է:

Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն 100 ակումբների շարքում ներկայացուցիչներ ունեն միայն Ռուսաստանը և Ուկրաինան: Մասնավորապես, Դոնեցկի «Շախտյորը» 55-րդն է, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 52-րդն է, «Կրասնոդարը»՝ 81-րդը, Մոսկվայի «Լոկոմոտիվը»՝ 90-րդը: Clubworldranking-ը ակումբների միավորները հաշվարկելիս հաշվի է առնում վերջին 52 շաբաթվա ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները ըստ մրցաշարերի կարևորության: Ու քանի որ համավարակի պատճառով գրեթե բոլոր մրցաշարերը ընդհատվել էին, հաշվի են առնվել մարտին գրանցված արդյունքները։ Որոշակի վերապահումով կարող ենք ասել, որ հենց այս կետից են թիմերը շարունակելու ելույթները մրցաշարերի վերսկսումից հետո։

Clubworldranking-ը հաշվարկում է նաև մարզիչների վարկանիշը: Մասնավորապես, լավագույն 1000 մարզիչների շարքում տեղ են գտել 4 հայ մասնագետներ: Ֆրանսիական «Մոնպելյեի» հայազգի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը 188-րդն է: Ուկրաինական «Լվովի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն էլ, առաջին անգամ հայտնվելով լավագույն 1000 մարզիչների շարքում, 782-րդն է։ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը 893-րդն է, իսկ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը՝ 933-րդը: Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապառոսը վարկանիշային աղյուսակի 399-րդ հորիզոնականում է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում