Friday, 29 03 2024
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա

Մի Նավալնու թունավորման համար տասնյակ սանկցիաներ են կիրառվում, իսկ հարյուրավոր անմեղ երիտասարդների սպանության համար՝ 0 գործողություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, արդեն երրորդ անգամ՝ այս անգամ ԱՄՆ-ի միջնորդությամբ, հրադադար է  հաստատվել, որը, սակայն, նորից որոշակի խախտումներով է ուղեկցվում։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս պրոցեսների շուրջ, ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

Այսօր Հայաստանի դեմ պատերազմում է նաև Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ պետություն է։ Այդ զենքն օգտագործվում է Հայաստանի դեմ, ու  դրա պատասխանատվությունը առաջին հերթին ընկնում է  ՆԱՏՕ-ի անդամ ամենահզոր պետության վրա, որը վերահսկում է նաև  այդ կառույցի ֆինանսները։ Հիմա հայտարարվում է հրադադար, որը Ադրբեջանը չի պահպանում, արդյոք հնարավոր չէ՞ պատժամիջոցներ սահմանել։ Նույնը նաև՝ Ռուսաստանը, Եվրոպան, որը Նավալնու համար այդքան պատժամիջոցներ է սահմանում, իսկ այստեղ մի ամբողջ երիտասարդություն է կոտորվում ու զրո սանկցիա, միայն կոչեր։ Բոլոր պետություններն էլ ունեն ազդելու մեխանիզմներ, միայն դիվանագիտական ելույթները ոչինչ չեն տալու։

Շատ ծանր վիճակ է, որին Հայաստանը միայնակ դիմակայել չի կարող։ Այո՛, հայերը համախմբված են,  բայց դրա արդյունքն էլ պետք է հզոր լինի։ Թող  բոլոր մեթոդները օգտագործեն, որ հրադադարը պահպանվի, միայն գոռալով հարց չի լուծվելու։ Հայաստանի հին ղեկավարները կռվել էին, փող տեսան՝ փոխվեցին։ Տեսնենք՝ նորերը ինչ կանեն, միայն չգողանալով հարցեր չեն լուծվի։ Ոչ միայն կռվելն է, այլև այնպես անել, որ իր քաղաքացին, իր երիտասարդը ողջ մնա։ Ամեն ինչ իրար փոխկապակցված է։ Ալիևը հիմար է, իր ընտանիքը իրեն վտանգի ենթարկեց՝ Թուրքիայի շահերի համար, ու ի՞նչ արդյունք ստացավ։

– Արցախի նախագահը դիմեց ՌԴ նախագահին՝ պատերազմը դադարեցնելու կոչով։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանն այսօր ի՞նչ հնարավորություններ ունի, որն, ի տարբերություն Մինսկի խմբի մյուս համանախագահող պետությունների, ավելի շատ հետաքրքրություններ ունի այս տարածաշրջանում։

– Այդ հետաքրքրություններն էլ միանշանակ չեն։ Պետք է հասկանալ՝ ինչ կատարվեց, ու ինչ հաշվարկներով հակառակորդը դիմեց պատերազմի։ Ռուսաստանի խնդիրները չեն սկսվում ու ավարտվում Ղարաբաղով, կա Սիրիայի խնդիր, Ուկրաինա, Բելառուս, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվում են Ռուսաստանի շահերին։ Մի սխալ քայլն  այսօր կարող  է այնպիսի իրավիճակ ստեղծել, որ Թուրքիան ասի՝ տեսեք, ռուսները մտան Ադրբեջան, մենք էլ Հայաստան ենք մտնում։ Շատ բաներ կան, որոնք միանշանակ արձագանք չունեն, դրանց մասին հեռուստատեսությամբ ու թերթերում չեն խոսում։ Հիմա եթե նայենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների  վերջին ելույթներին, երկուսն էլ գիտակցում են, որ Ռուսաստանն այս հակամարտության մեջ ահռելի դեր ունի, բա մինչ այս ինչո՞ւ դա չէին ընդունում։ Այնպես չէ, որ ամեն ինչ ռուսների ձեռքերում է, ցանկացած քայլ կարող է խորտակել այդ պետության տնտեսությունը։ Ռուսաստանը շատ բան է դնում հարցականի տակ, քանի որ Թուրքիայի նման տականք «պարտնյոր» ունի։

Ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ այս հարձակման մասին ԱՄՆ-ը գիտեր։

– Բայց տեսնում ենք, որ այս փուլում ԱՄՆ-ն ու Ռուսաստանն իրար դեմ չեն գործում, հակառակը՝ մեկտեղում են ջանքերը։

– Որոշ  հարցերում համագործակցում են, բայց հենց հերթը հասնում է  ռուսական ազդեցությանը՝ միանգամից ամեն ինչ փոխվում է։ Ամեն ինչ կախված է շահերի մեծությունից։ Այսօր պետություններ են վառվում՝ Սիրիա, Լիբիա, Եվրոպայի կենտրոն, փոքր Ղարաբաղը այդ ամեն ինչի մեջ մեծ նշանակություն չի ստանում գերտերությունների համար։ Մենք այսօր միասնական ենք, բայց նայեք՝ շուրջներս ինչ է  կատարվում։ Ավելի մեծ քանակություն ունեցող ազգեր ու պետություններ են վերանում։ Ես համոզված եմ, որ եթե ռուսները ուզենային՝ սա չէր սկսվի, իսկ սկսվելուց հետո կանգնեցնելը հեշտ չէ։ Սա ամենակարևոր բանն է՝ մինչև սկսվելը շատ բան կարելի էր անել, հիմա դժվար է։ Միակ բանը, որ այժմ հնարավոր է  անել զինադադարը պահպանելու համար, կիրառել պատժամիջոցներ, որ զինադադարը պահպանվի։ Ընդ որում՝ միայն Ռուսաստանը բավարար չէ, պատժամիջոցներ պետք է կիրառեն նաև Եվրոպան ու Միացյալ Նահանգները. Բելառուսի ընտրությունների, Նավալնու թունավորվելու համար սանկցիաներ են կիրառում ՌԴ կառավարության դեմ, այն էլ չգիտես՝ ինչու էր  փորացավ ընկել, ու ինչ էր իրականում տեղի ունեցել։ Հարյուրավոր երիտասարդներ են զոհվում, ու ոչ մի սանկցիա։

– Կան հասցեական հայտարարություններ, թե ով է եղել հարձակվողը, նույնիսկ ահաբեկիչներ բերելու մասին հստակ հայտարարություններ եղան։ Բայց նորից՝ ոչ մի կոնկրետ գործողություն, ոչ մի պետություն չի ճանաչել Արցախի անկախությունը։ Ի՞նչն է պատճառը, ամեն երկիր իր սեփական տնտեսական շահերո՞վ է  առաջնորդվում։

Հարցն Արցախի անկախության ճանաչումը չէ, սա շատ ավելի  մեծ աշխարհաքաղաքական հարց է, և ամեն մեկն իր շահերով է  առաջնորդվում։ Դրա համար էլ կոչերից ու դիվանագիտական հայտարարություններից այս կողմ ոչինչ չի անցնում։ Այս պատերազմը սկսվելու էր, կանխատեսելի էր նաև Թուրքիայի ներգրավվածությունը, եղածը եղած է՝ պետք է առաջ նայենք ու ճիշտ քաղաքականություն վարենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում