«Ֆորմուլա 1»-ի հոլանդացի հայտնի ավտոարշավորդ 23-ամյա Մաքս Ֆերստապենը Պորտուգալիայի Գրան Պրիում զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, ստացած պարգևավճարից 100 դոլար է նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։
«Ես չէի կարող վայելել այսօրվա հաղթանակս, եթե նվիրաբերություն չկատարեի հայ զինվորների ապահովագրության հիմնադրամին։ Նրանք ամեն օր իրենց կյանքն են զոհում հանուն հայրենիքի»,- սոցցանցերի իր էջում գրել է Ֆերստապենը։ Հիմնադրման իր հերթին շնորհակալություն է հայտնել ավտոարշավորդին պատասխանելով․ «Ի սրտե շնորհակալ ենք քեզ, Մա’քս»։