Այս գիշեր փոխհրաձգություն է տեղի ունեցել Լիբանանի և Իսրայելի սահմանին: Իսրայելի լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական զինուժը պատասխան կրակ է բացել այն բանից հետո, երբ Լիբանանի կողմից հրաձգություն է սկսվել: Լիբանանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ լիբանանցիները կրակ են բացել, երբ նրանց թվացել է, թե իսրայելական պարեկային մեքենան փորձում է հատել սահմանը:
Փորձագետները նշում են, որ սա շատ վտանգավոր երևույթ է արաբա-իսրայելյան հակամարտության այս դժվարին փուլում, երբ որոշվում են Պաղեստինի անկախության և խաղաղ բանակցությունների վերսկսման հարցերը։ Ցանկացած այսօրինակ միջադեպ կարող է խոչընդոտել դրական զարգացումներին:










































