ԱՄՆ-ում և Եվրոպայում կորոնավիրուսի տարածման ֆոնին նավթի գները կրկին սկսել են նվազել։
Մասնավորապես, հոկտեմբերի 26-ի առավոտյան Brent ապրանքանիշը նվազել է 1,8% -ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 41,02 դոլարի: Ուրբաթ օրը այն նվազել էր 1,6%-ով: WTI ապրանքանիշը նույնպես նման դինամիկա է ցուցաբերում. հոկտեմբերի 26-ին այն ընկել է 1,88%-ով, իսկ ուրբաթ օրը՝ 1,9%: Արդյունքում երկուշաբթի առավոտյան մեկ բարելի արժեքը 39,1 դոլար է կազմում: