Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Որևէ մտադրություն չկա դադարեցնելու զենքի վաճառքը Բաքվին, և այս պահի դրությամբ էլ այդ գործընթացը շարունակվում է. Հայր Կորյուն

«Առաջին լրատվական»-ը զրուցել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի հետ:

Հայր Կորյուն, Երուսաղեմի պատրիարքը, պատրիարքությունը նամակներ էին հղել Իսրայելի վարչապետին, նախագահին, Կնեսետին՝ կոչ անելով դադարեցնել զենքի մատակարարումները Ադրբեջանին: Այս պահին ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Պատրիարքությունը այդ առումով:

– Նախօրեին ցույց կազմակերպեցինք  և ծրագրում ենք, որ եթե հրադադարը չպահպանվի, այս անգամ արդեն Թել Ավիվում՝ պաշտպանության նախարարության շենքի առջև, նորից ցույց կկազմակերպվի: Անշուշտ մի քանի ծրագրեր կան, որոնց մասին նախապես չենք ուզում բարձրաձայնել, բայց այդ ուղղությամբ ևս աշխատում ենք: Բոլոր հնարավոր ճանապարհներով աշխատում ենք, որպեսզի հասնենք նրան, որ այս պատերազմի ժամանակ Իսրայելը դադարեցնի զենքի վաճառքն Ադրբեջանին:

Այս պահի դրությամբ որքանո՞վ է Իսրայելը շարունակում զենքի վաճառքն Ադրբեջանին: Նաև մամուլը գրել է, որ Իսրայելը մարդասիրական օգնություն է հասցրել Ադրբեջանին, և եթե Հայաստանը ցանկանա, ապա Հայաստանին էլ պատրաստ է տրամադրել: Սա ինչպե՞ս եք գնահատում:

– Այն տեղեկատվությունը, որ մենք ստանում ենք տեղական մամուլից, Իսրայելը չի հերքում, հակառակը՝ արդարացնում է զենքի վաճառքը Ադրբեջանին այդ երկրի հետ ունեցած պայմանագրերով, թե ինքը պարտավոր է այդ պայմանագրերի շրջանակներում զենք մատակարարել: Փաստորեն, ըստ տեղական մամուլի, որևէ մտադրություն չկա դադարեցնելու զենքի վաճառքը Բաքվին, և այս պահի դրությամբ էլ այդ գործընթացը շարունակվում է:

Այս խնդրով Երուսաղեմի պատրիարքը դիմել էր բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ նախագահին ու վարչապետին: Ի վերջո, այդ նամակներին պատասխան եղա՞վ:

– Ցավոք, մինչ օրս մենք պատասխան չենք ստացել ոչ նախագահին, ոչ էլ վարչապետին ուղղված նամակներին: Մենք դեռ սպասում ենք այդ պատասխաններին՝ տեսնելու համար, թե ինչպես են իրենք արձագանքում պատրիարքի խնդրանքին՝ դադարեցնել Ադրբեջանին զենք վաճառելը:

Դուք վստահաբար հետևում եք Արցախում ընթացող պատերազմին, երեկ էլ Ամենայն հայոց կաթողիկոսը կոչով դիմեց հայությանը: Ինչպե՞ս եք գնահատում միջազգային արձագանքները Արցախում տեղի ունեցողին:

– Քաղաքականությունն առհասարակ շահեր են, շահերի բախումներ, շահերի համընկնումներ: Մենք պետք է այնպես աշխատենք, որ այս հարցում մեր շահերը և աշխարհի գերտերությունների շահերը համընկնեն: Կարծեք թե երկու ուղղությամբ մենք կարող ենք այդ շահերի համընկնումն ապահովել. մեկն այն է, որ Արցախն ու Հայաստանը պայքարում եմ ահաբեկչության դեմ, իսկ ահաբեկչությունը այսօր լուրջ գլխացավանք է թե՛ Եվրոպայի, թե՛ Ամերիկայի, թե՛ Ռուսաստանի համար: Այս առումով մենք կարող ենք նրանց կողմից աջակցություն վայելել: Երկրորդը Հայաստանի կառավարության կողմից հայտարարված «անջատում հանուն փրկության» թեզն է, որը մի քանի անգամ թե՛ Եվրոպայի, թե՛ Ամերիկայի, թե՛ Ռուսաստանի կողմից կիրառվել է: Ընդ որում, խոսքը վերջին 10-15 տարիներին գործադրված դիվանագիտական քայլերի մասին է: Այս երկու ուղղությամբ եթե մենք կարողանանք ինտենսիվ աշխատանք տանել, հաջողություն կարող ենք ունենալ: Մանավանդ ամերիկյան ճակատում եթե ինտենսիվ աշխատանք տարվի մինչև նոյեմբերի 3-ը, ապա կարծում եմ, որ կկարողանանք Արցախի ճանաչումն ապահովել, քանի որ այնտեղ ընտրություններ են, և շատ կարևոր են հայերի քվեները: Երրորդը՝ չմոռանանք, որ այդ երկրի նախագահը բավական համակրանք ունի հայ ժողովրդի հանդեպ: Հիշենք Երուսաղեմի պարագան, երբ ԱՄՆ նախագահը, համակրանք ունենալով հրեա ժողովրդի հանդեպ, պարզապես որոշեց, որ Երուսաղեմը պետք է ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք և արեց դա: Հակառակ բազմաթիվ խորհուրդներին, որ դա չի կարելի անել, նա գնաց այդ քայլին: Կարծում եմ՝ պետք է շատ ինտենսիվ կերպով աշխատանք տարվի ԱՄՆ-ում մինչև նոյեմբերի 3-ը, որպեսզի Թրամփը ճանաչի Արցախի անկախությունը: Կարծում եմ՝ դրա պոտենցիալը կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում