«Սասնա ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը կոչով դիմել է Ադրբեջանի իրավազրկված բնիկ ժողովուրդներին. «Ադրբեջանի իրավազրկված բնիկ ժողովուրդներին Եղբայրնե՛ր և քույրե՛ր Այս պատերազմով սկսվում է Ադրբեջան կոչվող արհեստական պետության կազմաքանդումը։ Ժամանակն է, որ դուք ինքնակազմակերպվեք և լծվեք ազատագրական պայքարին։ Համոզվա՛ծ եղեք, որ մենք՝ այս տարածաշրջանի բնիկ ազգերս, ձեռք-֊ձեռքի տված ջախջախելու ենք թշնամուն և ամբողջությամբ տեր ենք լինելու մեր հայրենիքներին։
Նկատի ունեցե՛ք, որ զինադադարի և ինչ որ լուծում գտնելու վերաբերյալ աշխարհի ներկայիս ջանքերը կտրված են իրականությունից։
Ադրբեջան անվամբ մինի կայսրության վախճանն այլևս կախված է մեր կամքից և գործողություններից, քանի որ աշխարհի հզորների մեծ մասի և մեր շահերն ընդհանուր առմամբ համընկնում են։ Հ․Գ․ Կոչը թարգմանված է թալիշերեն, լեզգիերեն, ադրբեջաներեն, ռուսերեն և պարսկերեն»