Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Բաքուն զրոյացնում է Թրամփի նախընտրական շանսը

Արցախի հակամարտության «հեշտ լուծման» մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, հատկապես Կոսովոյի օրինակով այն համեմելու հանգամանքը, Հայաստանում հասկանալիորեն արժանացել է բավականին լայն քննարկման: Անկասկած է, որ Թրամփը ակնարկում է Կոսովոյի օրինակը՝ որպես Արցախի պարագայում հնարավոր քայլ: Ամբողջ հարցն այն է, թե կանի՞ դա Թրամփը, թե՞ պարզապես այժմ էլ Արցախի ճանաչման հարցն է դարձել ԱՄՆ նախագահական ընտրարշավի խաղարկման թեմա՝ այսպես ասած, իրադարձության բերումով:

Թրամփը Արցախի հարցին սկսեց հրապարակային ուշադրություն դարձնել այն բանից հետո, երբ նախագահի մյուս թեկնածու՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց, որ Վաշինգտոնը մեծագույն սխալ է գործում որևէ կերպ չխառնվելով իրավիճակին, և պետք է կանխել Թուրքիայի աշխուժությունը և ներգրավվածությունը Կովկասում: Առանց այդ էլ մրցակցից վարկանիշով հետ մնացող Թրամփը դրանից հետո սկսեց արտահայտվել Արցախի վերաբերյալ: Այդ համատեքստում էլ ծավալվեց ԱՄՆ նախաձեռնությունը հրադադարի համաձայնության ուղղությամբ, որի մասին էլ հայտարարվեց նախօրեին: Սակայն արդեն նաև փաստ է, որ Ադրբեջանը չի պահել այդ հրադադարը, հետևաբար Ադրբեջանը ձեռնոց է նետել Նահանգներին:

Հասկանալի է, որ ձեռնոցը նետել է Անկարան, քանի որ առանց դրա Ալիևը ոչ միայն չէր համարձակվի խախտել ԱՄՆ միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը, այլև վաղուց հավատարիմ էր մնացել ՌԴ նախաձեռնությամբ հոկտեմբերի 9-ին քննարկված հրադադարին: Սակայն ըստ էության կապ չունի՝ Անկարա՞ն, թե՞ Բաքուն է փաստացի արհամարհել Նահանգներին:

Հրադադարի խախտումը ըստ էության օդի է վերածում ԱՄՆ նախագահ Թրամփի հայտարարությունները, հետևաբար նաև դրանց շնորհիվ նախընտրական միավոր ունենալու շանսերը, եթե Դոնալդ Թրամփի հայտարարություններն ունեին զուտ նախընտրական նպատակ: Ըստ այդմ՝ ակնառու է, որ Թրամփի համար Արցախի վերաբերյալ հայտարարություններն այլևս աշխատում են հակառակ էֆեկտով, և դա կանգնեցնելու համար անհրաժեշտ են առարկայական արդյունքներ՝ Կոսովոյի օրինակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում