ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը հայտարարել է, որ իր որդու՝ Հանթերի նամակագրությունը հրապարակելը ռուսական ապատեղեկատվական արշավի մի մասն է: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։
«Այն ամենից, ինչ ես կարդացել եմ և գիտեմ, հետախուզական հանրությունը նախազգուշացրել է Նախագահին (Դոնալդ Թրամփին), որ Ջուլիանին (Ռուդի Ջուլիանի, Թրամփի փաստաբան) ապատեղեկատվություն է ստանում ռուսներից: Եվ մենք նաև գիտենք, որ Պուտինը շատ է ջանում ապատեղեկատվություն տարածել Ջո Բայդենի մասին: Եվ, հետևաբար, երբ դուք միավորում եք Ռուսաստանը, Ջուլիանիին, Նախագահին, դա հենց այն է, ինչ կա: Սա կեղտոտ արշավ է», – հայտարարել է Բայդենը:
Ավելի վաղ New York Post-ը մի շարք հոդվածներ էր հրապարակել՝ հիմնված Հանթեր Բայդենի նոութբուքում ենթադրաբար հայտնաբերված նամակագրության վրա։