Wednesday, 19 05 2021
01:00
Կարպատներում ձյուն է տեղացել
00:45
ՌԴ-ում վիրավոր արջը մի տղամարդու է սպանել և անհետացել
Ռուսաստանյան ավիաընկերությունները դադարեցնում են դեպի Թուրքիա բոլոր թռիչքները
Սերգեյ Նարիշկինը հայտարարել է Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև բացահայտ առճակատման մասին
00:00
Պենտագոնի ղեկավարը կարևորել է Մերձավոր Արևելքում իրավիճակի ապաէսկալացումը
Ընտրություններին կմասնակցի նաև «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը. Բաբաջանյանը և Շիրինյանը հուշագիր ստորագրեցին
Le Figaro-ի փոխտնօրենը բարձրաձայնում է՝ Ադրբեջանը Եվրախորհրդարանում հայ գերիների հարցի դեմ լոբբիստական գործունեություն է ծավալում
Այն, ինչ չկարողացան անել Հոկտեմբերի 27-ին, ոճիրի իրագործողները դա փորձում են իրականացնել այսօր. Արման Բաբաջանյան
Վալերի Բուայեն Ֆրանսիայում ցույցի է մասնակցել՝ կոչ անելով հաստատակամություն ցուցաբերել Ադրբեջանի նկատմամբ
23:20
Չինաստանում ցնցվող երկնաքերը վախեցրել է հազարավոր մարդկանց
Փրփուրը բերանին հակամարտությունը չես լուծի. Թուրքիայի նախագահի «անեծքի» ավստրիական պատասխանը
ՀԱՄԱՍ-ում դավաճան են համարում Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորած երկրներին
Պետականության հարցում լինելու ենք դաժան, անզիջում. Շիրինյանը պարզաբանում է՝ ինչու դաշինք «Հանուն Հանրապետության» հետ
Դմանիսի իրադարձությունները խրախուսվել են արտաքին ուժերի կողմից՝ միջադեպը էթնիկ հակամարտության վերածելու համար. պատրիարքարանի ներկայացուցիչ
22:40
CoronaVac պատվաստանյութով պատվաստվել է Չինաստանի դեսպանատան 100-ից ավելի աշխատակից
50 զինյալ ադրբեջանցիները թաքնվել էին անասնագոմում. ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել
Ձորը գլորված երեխային սանավիացիով տեղափոխել են Երեւան
Հանրությունը շատ լավ տեսնում է, թե որ ուժերն են փորձում ձեռքերը տաքացնել սահմանային լարվածության վրա
Ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ-ն իրավունք է վերապահում խնդիրը լուծել ուժային տարբերակով․ ՀՀ ՊՆ
22:03
Ղրղզստանում առգրավվել է 20 մլն դոլարի թմրանյութի խոշոր խմբաքանակ
Մոսկվան ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին․ ՌԴ ԱԳՆ
Սյունիքի հարցում Մոսկվան կեղտոտ խաղ է խաղում. Հայաստանը պետք է հաղթահարի իր ներքին վախերը
ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ երկրների ու Եգիպտոսի միջև բանակցություններին
21:24
Պուտինը և Սի Ցզինպինը կսկսեն Ռուսաստանի և Չինաստանի միջուկային նոր նախագիծը
Քարով մահակ ենք կտրում․ Խնածախի բնակիչները պնդում են՝ միջանցքի հարց կարող է քննարկվել միայն արյան գնով
Ճապոնիան մտադիր է աջակցել Հայաստանին բիզնես միջավայրի բարելավման աշխատանքներում
Սահմանային ճգնաժամն ու Սյունիքով անցնող երկու առանցքային զուգահեռը
21:00
Գերմանիայի և ՌԴ-ի հարաբերություններում ամենածանր ժամանակաշրջանն է. Հայկո Մաաս
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը տնօրենի նոր պաշտոնակատար ունի
20:44
Կամավոր ապահովագրության պայմանագրերը կարելի է կնքել առցանց. Ամերիաբանկի և Ինգո Արմենիայի նոր համագործակցությունը

Ամեն պայմանավորվածությունից հետո Թուրքիան հայտարարում է, որ Բաքուն չպետք է դադարեցնի պատերազմը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պարզաբանել է, թե որ կողմն է խախտում հրադադարը ղարաբաղյան հակամարտության գոտում։

«Սովորաբար, նման դեպքերում ոչ ոք չի ասում՝ այո, այդ ես եմ, որ հրադադարը չեմ պաշտպանել: Բայց ես մի բան եմ հարցնում, ուղղակի եկեք տրամաբանական շղթա կառուցենք: Այն, որ պատերազմն սկսել է Ադրբեջանը, փաստ է: Այն, որ Ադրբեջանի կողմից այսօր կռվում են զինված ահաբեկիչներ, փաստ է:

Ես չգիտեմ մի դեպք, որ զինված ահաբեկիչները կարող են որևէ տեղ ներգրավվել զինադադարի համար:

Եվ երրորդը՝ Թուրքիան, երբ ամեն անգամ պայմանավորվածություն է ձեռք բերվում հրադադարի վերաբերյալ, հրապարակային  հայտարարում է, որ, իր կարծիքով, Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները: Այս տրամաբանական շղթան կառուցելով՝ կարելի է շատ հեշտ դուրս բերել, թե ով է, որ չի պահպանում հրադադարի ռեժիմը»,- ասել է վարչապետը:

Անդրադառնակով ԼՂ հակամարտության գոտի ահաբեկիչների ներգրավելուն՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ խնդրի հետ կապված ամբողջ տեղեկատվությունը փոխանցվել է միջազգային գործընկերներին:

«Նաև միջազգային լրատվամիջոցներում են եղել հրապարակումներ, որոնք ապացուցում են, որ Սիրիայից ահաբեկիչներ և վարձկաններ մասնակցում են ղարաբաղյան պատերազմին: Եվ նաև միջազգային կառույցները տեղեկացված են։ Արդեն իսկ մի շարք երկրներ պաշտոնապես ընդունել են հակամարտության գոտում ահաբեկիչների և վարձկանների ներկայությունը և անհանգստություն են արտահայտել այս կապակցությամբ: Եվ, իհարկե, միջազգային հանրությունը պետք է այս գործողությունները խստորեն դատապարտի ու կոնկրետ միջոցներ ձեռնարկի ահաբեկիչների ներկայությանը տարածաշրջանում վերջ դնելու համար»,- ասել է վարչապետը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում