Իսրայելի կառավարությունը հաստատել է հրեական պետության և Բահրեյնի միջև հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բենյամին Նեթանյահուի կառավարության հրեական բնակավայրերի հարցով նախարար Ցախի Անեգբին ասել է, որ կառավարությունում Բահրեյնի հետ համաձայնագիրը հաստատվել է միաձայն: Այժմ այն քննարկման կներկայացվի երկրի խորհրդարան:
Իսրայելական կողմը սեպտեմբերի 15-ին Վաշինգտոնում փաստաթղթեր է ստորագրել ԱՄԷ-ի և Բահրեյնի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրեական պետության հաշտեցումը արաբական այս երկու երկրների հետ անվանել է «պատմության շրջադարձային պահ», որն «ի վերջո կօգնի մեկընդմիշտ վերջ դնել արաբա-իսրայելական հակամարտությանը»: