Լուրեր
Կապրիզների ժամանակը չէ. Բուժանձնակազմը դժվարանում է տարբերակել՝ զինծառայողներին օգնություն ցուցաբերել, թե կորոնավիրուսով հիվանդներին
  • 18:00
  • 2020-10-25
  • Դիտումներ՝ *

«Ցավոք Հայաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքը համընկավ պատերազմական իրավիճակի հետ։ Երկրորդ ալիքի ժամանակ վարակակիրների թվի շեշտակի աճը պայմանավորված է պատերազմական իրավիճակով, ինչպես նաև դրանից երկու շաբաթ առաջ դպրոցների, ժամանցի կենտրոնների, մնացած այլ հաստատությունների վերաբացումը։ Դե իհարկե նաև մարդկանց անտարբեր վերաբերմունքը վարակի նկատմամբ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հանրային առողջապահության կազմակերպիչ Մարթա Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ այսօր առողջապահական համակարգը ծայրահեղ ծանրաբեռնված է։ Բուժանձնակազմը դժվարանում է տարբերակել՝ զինծառայողներին օգնություն ցուցաբերել, թե կորոնավիրուսով հիվանդներին։ «Մենք թե որպես բժիշկ, թե որպես խնամակալ, թե որպես հարազատ զինվորին առողջ ենք պետք։ Կապրիզներ անելու ժամանակը չէ։ Կան որոշակի կանոններ, որոնց պետք է հետևել։ Մեզանից ոչինչ չի գնում դիմակ դնելիս, սոցիալական հեռավորություն պահելիս, ձեռքերն ախտահանելիս»,-ասաց Սիմոնյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

  • Դիտումներ՝ *