«Էրդողանը Ֆրանսիայի նախագահին, սուվերեն երկրի առաջնորդին էթիկական կանոններից զուրկ բառապաշարով վիրավորել է։ Սա հակաքարոզչության տեսանկյունից շատ լավ է, ընդհանրապես Թուրքիայի դեմ հակաքարոզչության առումով Էրդողանից լավ ոչ ոք չի գործում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է անի հնարավոր ամեն բան Թուրքիային այս հակամարտությունից չեզոքացնելու համար.«Պետք է այնպես անենք, որ Թուրքիան մաքսիմալ պասիվանա։ Միակ գործոնը, որը Թուրքիային գոնե հայտարարությունների մակարդակով պասիվացրեց՝ Ռուսաստանն էր։ Ցավոք գործողությունների առումով մենք տեսնում ենք, որ զենքի մատակարարումը դեռ շարունակվում է։ Հուսով եմ, որ գոնե ահաբեկիչներ բերելու գործընթացը դադարել է, եղած տեսահոլովակներից էլ երևում է, որ եկածները հետ վերադառնլու ճանապարհներ են փնտրում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում