Thursday, 25 04 2024
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական

Ֆրանսիան կամ մյուսները լավ բաներ են ասում, բայց ոչ մեկը փամփուշտ ու ինքնաթիռ չի ուղարկում, իսկ մեզ հիմա դա է պետք. Արկադի Կարապետյան

Ալիևն ու Էրդողանը սիոնիստների ձեռքով 1915 թվականի շարունակությանն են պատրաստվել. սա հստակ ծրագրավորված էր, միշտ էլ ասել եմ, որ կռիվ է լինելու, չէիք հավատում, կռիվը եղավ, հիմա ասում եմ հաղթելու ենք, կարող է էլի չեք հավատում, բայց հաղթելու ենք: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գեներալ Արկադի Կարապետյանը:

«Հաղթելու ենք, որովհետև սա ուրիշ պատերազմ է, սա չարի ու բարու պատերազմ է, և Աստված մեր կողմն է, մեզ հաղթանակ է պարգևելու։ Սա խրատ է, որ պետք է հասկանանք։ Ամեն մարդ պետք է իր գործն անի, ոչ հերոսություն է պետք, ոչ այլ ջանքեր: Պետք է այսօրվանից հետո այդպես գործենք, ծանոթ-բարեկամ հասկացողությունից հատկապես բանակը պետք է ազատվի և դեմոկրատիա հասկացողությունը պետք է բանակում հաստատվի։ Աստծո օրհնությունն էլ ամենակարևորն է։ Աստված մեզ հետ է, և մենք հաղթելու ենք։ Իսկ այս հաղթանակից հետո կզանգես կասեմ, որ մյուս պատերազմում զոհեր չունենանք»,-ասաց նա:

Հարցին, թե դեռ որքան կձգվի պատերազմը, Արկադի Կարապետյանը պատասխանեց, որ երկար չի տևի, շուտով ամեն ինչ լավ է լինելու։

Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ Պուտինին ուղղված բաց նամակին, նա նկատեց, որ կյանքը ցույց է տալիս, որ մինչև հիմա մենք միայնակ ենք կռվում. «Երևի էսօրվա դրությամբ փաստորեն միակ դաշնակիցը Ռուսաստանն է, մնացածը խոսում են միայն, լավ բաներ են ասում, ինչ-որ քաղաքներ Արցախի անկախությունն են ճանաչում: Տես քանի հազար քաղաք կա, եթե օրը մեկը ընդունի, քանի՞ տարի է պետք, բոլորին շնորհակալ եմ, բայց դա հարցի լուծում չէ, իրենց բարի խոսքերը մեզ օգուտ չեն, պետք է գործ անեն: Ֆրանսիան լավ բաներ է ասում, լավ բաներ է անում, հասկացանք, բայց որևէ փամփուշտ չի ուղարկում, ինքնաթիռ չի տալիս, իսկ մեզ առաջնահերթ դա է պետք, իսկ եթե դա չկա, ինչքան ուզում է թող կենաց ասի:

Ես այստեղ ամեն օր մահ եմ տեսնում, մեզ վրա ամեն օր արկ է գալիս, մենք իրավիճակը այլ կերպ ենք գնահատում, դու այլ: Այսօր ես այստեղ տեսնում եմ Ռուսաստանին։ Որդիս առաջնագծում է, ամեն օր իր դիրքի վրա 40-50 արկից մինչև 500 արկ են գցում, Մակրոնը Ֆրանսիայից լավ բաներ է ասում, բայց դրանից արկերը չեն պակասում: Կոնկրետ քայլեր են պետք, շատ կոնկրետ»,-ընդգծեց Արկադի Կարապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում