Ազովի ծովում «Գեներալ Ազի Ասլանով» լցանավի հետ կատարված միջադեպից հետո հարուցվել է քրեական գործ հրդեհային անվտանգության պահանջների խախտման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Քննչական կոմիտեի Տրանսպորտի հարցերով մոսկովյան միջտարածաշրջանային քննչական վարչության պետի ավագ օգնական Ելենա Մարկովսկայային:
ՔԿ-ի տեղեկություններով՝ լցանավի երկրորդ բեռնատարում տեղի է ունեցել բեռի պայթյունավտանգ խառնուրդի՝ «Նաֆթա» դյուրավառ հեղուկի բռնկում:
Ազովի ծովում լցանավի պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին: Անձնակազմի երեք անդամ որոնման մեջ է, ևս 10 անդամի փրկել է կողքից անցնող նավը: Փրկվածների վիճակը գնահատվում է բավարար: