Friday, 19 04 2024
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանը տեղեկատվական պատերազմ է մղում 72 հավանում ունեցող էջով. Ալիևի անփառունակ ֆեյքերը

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի կողմից լայնորեն աջակցվող պատերազմին զուգահեռ Ադրբեջանն ակտիվացրել է նաև սոցիալական ցանցերում իր ֆեյքերի բանակը, որին ամեն օր ավելանում են նոր կեղծ օգտահաշիվներ ու էջեր: Առանձնացրել ենք դրանցից մի քանիսը, որոնք ստեղծվել են պատերազմի ընթացքում կամ դրանից որոշ ժամանակ առաջ և տարածում են ակնհայտ կեղծ տեղեկատվություն:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստեղծած ֆեյքերը գրավել են անգամ «Ֆեյսբուք»-ի ղեկավարության ուշադրությունը: Դեռ հոկտեմբերի 9-ին «Ֆեյսբուք»-ը ջնջել է Ադրբեջանի հետ կապված 589 հաշիվ, 7906 էջ և  Instagram-ի 447 հաշիվ: Ընկերության պաշտոնական հայտարարությունում նշվել էր, որ փակված էջերի կողմից արված մեկնաբանությունները հաճախ վերաբերել են տեղական և տարածաշրջանային նորություններին և իրադարձություններին, կառավարության քաղաքականությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությանը, Լեռնային Ղարաբաղում նախորդ սրման ժամանակ Հայաստանի գործողություններին, Իլհամ Ալիևի և «Նոր Ադրբեջան» կուսակցության գովեստներին: «Նրանք քննադատել են նաև ընդդիմությանը, որի առաջնորդները մեղադրվել են դավաճանության մեջ, և հերքել են Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մեղադրանքները»,- նշվել է հայտարարությունում:

Այսօր էլ սոցիալական ցանցերում դեռ մնացել են ադրբեջանական կեղծ հաշիվներ, որոնք փորձում են պատերազմական գործողությունների վերաբերյալ ապատեղեկատվություն տարածել: Ստորև՝ դրանցից մի քանիսը.

Eu News and Middle east News

Առաջին հայացքից եվրոպական լրատվամիջոցի «Ֆեյսբուք»-ի էջ հիշեցնող այս օգտահաշիվն իրականում ադրբեջանական է: Դժվար չէ այդ մասին գլխի ընկնել մի քանի հրապարակման ծանոթանալով: Այն տարածում է ակնհայտ պրոադրբեջանական և պրոթուրքական նյութեր, սակայն դրանք այնքան են իրականությունից հեռու, որ էջի հրապարակումներին հետևելով` կարելի է կարծել, թե Ադրբեջանն ու Թուրքիան գրավել են ողջ Եվրոպան և Ասիան ու շարժվում են դեպի Ամերիկա մայրցամաք:

Ուշագրավ է, որ էջն ունի շուրջ 2.5 տարվա պատմություն: Այն ստեղծվել է 2018թ. ապրիլի 21-ին, սակայն ունի ընդամենը 270 հավանում և 300 հետևորդ: Ադրբեջանի մոտ 10 մլն բնակչության հետ համեմատած, այնքան էլ հուսադրող թվեր չեն:

News Armenia

Չնայած, որ էջի անվանումն է «Լուրեր Հայաստան», իսկ գլխավոր նկարը հայկական եռագույնն է, այնուամենայնիվ, այն դարձյալ ադրբեջանական ֆեյք է: Այն նույնպես ադրբեջանցիներին առանձնապես հետաքրքիր չէ, այդ մասին են վկայում էջի հավանումների ու հետևորդների թվերը:

Ապատեղեկատվություն և հայերի նկատմամբ ատելության խոսք տարածող էջը ստեղծվել է 2020թ. հոկտեմբերի 12-ին, Արցախում ընթացող պատերազմի ժամանակ: 12 օրվա ընթացքում կարողացել է ձեռք բերել ընդամենը 476 հավանում և 641 հետևորդ: Էջի հրապարակումների տակ մեկնաբանություն գրողները հիմնականում հայ օգտատերերն են, որոնք կոչ են անում բոյկոտել ադրբեջանական հաշիվը:

Azerbaijani Armed Forces – Azərbaycan Silahlı Qüvvələri

«Ադրբեջանի Զինված ուժեր» անվանումը կրող էջը մեկն է նրանցից, որ ստեղծվել է պատերազմի օրերին` 2020թ. հոկտեմբերի 10-ին: Այն ակնհայտ նպատակ ունի ապատեղեկատվություն տարածել ռազմական գործողությունների վերաբերյալ: Չնայած էջի համեմատաբար նոր լինելուն, բազմաթիվ են պրոթուրքական և պրոադրբեջանական հրապարակումները:

Էջը կառավարողների համառ ջանքերն ապարդյուն են անցնում. երկու շաբաթվա գոյության ընթացքում այն հասցրել է ունենալ միայն 72 հավանում և 100 հետևորդ:

Остановим героизацию нацизма

Շուրջ 10 մլն բնակչություն ունեցող պետության համար «բավականին մեծ» լսարան ունի «Остановим героизацию нацизма» էջը: Այն ստեղծվել է 2020թ. ապրիլի 20-ին և ունի 1483 հավանում ու 1538 հետևորդ, և սա այն պայմաններում, որ էջը կառավարողները գումար չեն խնայում հրապարակումների վրա գովազդ տեղադրելու համար: Ադրբեջանական այս էջը զուր ժամանակ է վատնում` փորձելով վատաբանել թուրք ժողովրդի սարսափ Գարեգին Նժդեհին և Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին:

Սոցիալական տարբեր ցանցերում նմանատիպ էջերը բազմաթիվ են, սակայն գրեթե ամեն օր արգելափակվում են հայ իրական օգտատերերի կողմից: Տեղեկատվական ճակատում Ադրբեջանը վաղուց պարտվածի կարգավիճակում է: Արդարության համար պետք է նկատել, որ դժվար է «մարտնչել», երբ ավելի քան 2.5 մլրդ ակտիվ օգտատեր ունեցող «Ֆեյսբուք»-ում գործում ես 72 հավանում ունեցող էջով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում