Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը անթույլատրելի արտահայտություններ է արել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի վերաբերյալ և պետք է փոխի իր քաղաքական վտանգավոր կուրսը: Այս մասին հայտարարվեց շաբաթ օրը Ելիսեյան պալատում՝ ի պատասխան Ֆրանսիայում արմատական իսլամի դեմ պայքարին Թուրքիայի առաջնորդի կտրուկ արձագանքին:
«Նախագահ Էրդողանի խոսքերը անընդունելի են: Վրդովմունքն ու կոպտությունը մեթոդ չեն: Մենք Էրդողանին կոչ ենք անում փոխել իր քաղաքական կուրսը, քանի որ նա բոլոր առումներով վտանգավոր է», – մեջբերում է France-Presse- ը Ֆրանսիայի ղեկավարի վարչակազմի խոսնակը:
Նա հստակեցրել է, որ Ելիսեյան պալատը չի պատրաստվում «անօգուտ կեզվակռվի» մեջ մտնել, թեպետ «վիրավորանքներ ևս թույլ չի տա»: Վարչակազմի պաշտոնյան տեղեկացրել է, որ Ֆրանսիան հետ է կանչում Անկարայում իր դեսպանին խորհրդատվությունների համար՝ կապված Թուրքիայի նախագահի հայտարարությունների հետ: