Արցախից Երևան տեղափոխված կանայք ազատ ժամանակ չունեն։ Նրանք ակտիվորեն մասնակցում են քողարկման ցանցեր պատրաստելու և այլ կամավորական աշխատանքներում։
Թոռնիկի հետ Ստեփանակերտից Երևան տեղափոխված Սվետլանա Խաչատրյանն արդն երկու շաբաթ է քողարկող ցանց է գործում։ Մասնագիտությամբ լրագրող է, բայց շատ արագ է յուրացրել ցանց գործելու հմտությունները։ Հիմա քողարկող ցանցի ամեն անցքը փակելիս մի օրհնանք , մի աղոթք է դնում։ Մաղթում է, որ ցանցերը պետք չգան այլևս, կամ օգտագործվեն բացառապես խաղաղության ժամանակ։ Տիկին Սվետլանայի որդին ևս առաջնագծում է։ Անհամբեր սպասում է խաղաղության մասին լուրին, որ հաջորդ իսկ օրը վերադառնա Արցախ։
Քողարկող ցանցեր գործելու աշխատանքին միացել են նաև այլ կանայք՝ թողնելով տունը, երեխաներ, հոգսեր։ Ասում են՝ ամեն ինչ անում են թիկունքում առաջնագծին օգուտ տալու, հայրենիքին պիտանի գործ անելու համար։
Առավել մանրամասն՝ տեսանյութում