Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Որոշ խմբեր հիմա մի նոր գիծ են փորձում տարած լինել. Խոսում եմ քաղաքական «մուտիլովշիկների» մասին. Հրանտ Տեր-Աբրահամյան

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Որոշ խմբեր հիմա մի հատ նոր գիծ են փորձում տարած լինել:

Իբր Հայաստանում կան խաղաղության կողմնակիցներ ու կան պատերազմի կողմնակիցներ: Իբր վերջիններն են խանգարում, որ խաղաղություն լինի և այլն:

Ես հիմա չեմ խոսում հատուկետնտ գաղափարական պացիֆիստների մասին: Հակառակը՝ որքան էլ տարբեր լինեն նրանց հայացքներին իմից, ես հարգում եմ մարդկանց սկզբունքային, գաղափարական դիրքորոշումներն՝ անկախ նրանից, թե որքանով են դրանք ինձ թվում տրամաբանված:

Ես խոսում եմ քաղաքական «մուտիլովշիկների» մասին:

Ես չեմ ուզում նաև անդրադառնալ հիմա իրանց առաջ քաշած թեզի բուն բովանդակային աբսուրդին:

Ամոթ է բացատրել իսկ, որ խաղաղությունը ցանկությամբ չի լինում: Ոչ էլ կա կախարդական փայտիկ՝ երկրի ներսում կամ դրսում, կամ մի հատուկ կոճակ, որը սեղմելով, հնարավոր է միանգամից հասնել խաղաղության: Ցավոք, պատերազմ սկսելը հեշտ է, իսկ խաղաղություն հաստատելը՝ շատ բարդ: Միշտ է այդպես եղել:

1991-94 թթ։-ին ունեցել ենք ամենախաղաղասեր ղեկավարությունը Հայաստանի, բայց երկու տարի պատերազմի չի դադարել: 2016-ին ունեցել ենք ամենա զգուշավոր ու հաշվարկող ղեկավարներից Հայաստանի, բայց պատերազմը սկսվել է: Բայց սա էլ առանձին խոսելիք է:

Ես ուզում եմ էս քարոզչության ավելի խորքային իմաստը գիտակցենք: Այն իմասն ու նպատակը, որը ոչ թե այդ քարոզչության շարքային տարածողներն են հասկանում ու գիտակցում, այլ այդ քարոզչության կազմակերպողները:

Գանք մի քիչ հեռվից:

Ցանկացած պատերազմում, պատերազմող կողմերը միշտ փորձել են մեկը մյուսի վրա բարդել պատերազմի մեղքը: Նույնիսկ ագրեսորները երբեք չեն ասում՝ մենք ենք պատերազմ սկսողները: Միշտ ամեն ջանք գործադրվում է, որ պատերազմի եթե ոչ բուն սկզբի, ապա գոնե բուն պատճառի մեղքն ընկնի հակառակորդի վրա:

Պարզ է, որ սա ցանկացած ռազմական քարոզչության թիվ մեկ խնդիրն է՝ այնպես անել, որ յուրայինը ներկայանա որպես խաղաղասեր, իսկ թշնամին՝ պատերազմի պատճառ: Սկսած նախնադարից մինչև մեր օրեր՝ այդպես է եղել:

Հասկանալի է, որ Ադրբեջանն ամեն բան պետք է անի և, անում է, որ պատերազմի մեղքն ընկնի Հայաստանի վրա՝ և ղեկավարության, և եթե հնարավոր է՝ հասարակության:

Եվ ովքե՞ր ենք այստեղ գալիս օգնության:

Հասկացաք արդեն:

Նախ՝ Հայաստանում այն խմբերը, որոնք պատերազմի առաջին օրվանից անթաքույց առաջ են տանում այն թեզը, որ պատերազմի մեղքը Հայաստանի ղեկավարությանն է: Ի դեպ այս քարոզչությունը նախապատրատվել է պատերազմից առաջ: Իբր օբյեկտիվ վերլուծության անվան տակ, որն իրականում շատ հեշտ հերքելի է: Բայց դա չի նույնիսկ հարցը, այլ այն, որ կամա թե ակամա առաջ են տանում ալիևյան անսքող քարոզչություն Հայաստանի ներսում:

Երկրորդ՝ հիմա էլ ավելանում են մարդիկ ու խմբեր, որոնք պատերազմի մեղքն արդեն փորձում են գցել նաև Հայաստանի հանրության վրա: Իբր մեր ժողովուդրը բութ է, ռազմատենչ է, չի հասկանում ինչ է տեղի ունենում և այլն: Իբր չի ուզում խաղաղություն: Կարծես խաղաղությունն էլ մեզանից է կախված միայն: Կարծես պատերազմն առնվազն երկու կողմերի միջև չի, ու հետևաբար խաղաղության հարցն էլ առնվազն երկուստեկ չէ, որ կարող է լուծվել: Կարծես չկա ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան, այլև ընդհանրապես մեծ տերությունների քաղաքականությունը:

Արդյո՞ք այս ներքին քարոզչությունը համաձայնեցված է թշնամականի հետ:

Որոշ մասով՝ այո: Գրեթե վստահ եմ, որ որոշ խմբեր այնքան հեռու են գնացել դեռ պատերազմից առաջ, որ, թեկուզև միջնորդավորված, բայց կապեր են հաստատել ընդհուպ մինչև Բաքու: Սրանք փոքրամասնություն են, բայց բոլոր նշաններով, կան:

Կան նաև այնպիսիք, որ նման կապեր չունեն գոնե անմիջապես:
Բայց սրանք էլ լուծելով ներքաղաքական խնդիրներ, նույնպես օբյեկիվորեն նույն գործի մեջ են:

Պարզ է, չեմ խոսում միամիտների մասին, որոնք նման գործերում միշտ էլ մեծամասնություն են, չեն էլ հասկանում ինչ են անում:

Ամբողջության մեջ վերցված սրանք մեր ժողովորդի չնչին տոկոսն են: Բայց որոշ լծակներ ունենալով, կարողանում են իրենց տեսակետն առաջ տանել:
Եվ ցավով պետք է փաստել, որ, այո, մենք հայտնվել ենք երկու՝ արտաքին ու ներքին ճակատ իրավիճակում:

Չեմ ուզում չափազանցնել ներքինի դերը: Բայց նաև չի կարելի անտեսել: Չի կարելի նաև ջայլամություն անել, ու անտեսել խնդիրը: Եվ խնդիրն էլ ցավոք, զուտ քարոզչական, զուտ «ֆեյսբուքյան» լուծում չունի:

Կներեք, եթե այս գրառմամբ բացասական զգացողություններ ավելացրեցի, բայց սրա մասին ևս պետք է խոսել ազնվորեն, ինչպես ռազմաճակատի իրավիճակի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում