Tuesday, 23 04 2024
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների

Կարծում եմ՝ դեռ որոշ ժամանակ կշարունակվեն ռազմական գործողությունները. Վահրամ Բալայան

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանում է Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահրամ Բալայանը:

Պարոն Բալայան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի բաց նամակն ուղղված ՌԴ նախագահ Պուտինին և   Պարգև Սրբազանի կոչը: Արդյոք սա նշանակում է, որ միակ մեր հյուսը մնացել է Ռուսաստանին դիմելը:

Ընդհանուր առմամբ հարցի կարգավորման հետ կապված Ռուսաստանն ունի ընդգծված դերակատարություն և նման քայլն ինչ-որ ձևով արդարացված է: Արդարացված է նաև այն տեսանկյունից, որ վերջիվերջո Արցախը Ռուսաստանի հետ ունի բավականաչափ երկար անցած ճանապարհ: Այդ ճանապարհը նաև քաղաքական երանգներ ունի, կարելի է նույնիսկ ասել, որ շուրջ 350 տարի այդ հարաբերությունները եղել են և միշտ էլ դրանք ջերմ են եղել: Դեռևս Գյուլիստանի պայմանագրի ստորագրմամբ Ռուսաստանը որոշակի պարտականություններ է վերցրել այդ տարածաշրջանի, տվյալ պարագայում Արցախի նկատմամբ: Ինձ թվում է, որ նաև ինչ-որ մի տեղ Ռուսաստանը որպես պետություն, որպես հզոր երկիր, ինչ-որ մի տեղ նաև պետք է շահագրգռվածություն ունենա պահպանել այն կապը, որը ստեղծվել է 350 տարի առաջ:

Այս պահին իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում՝ հաշվի առնելով, որ Թուրքիան շարունակում է միջամտել պատերազմին և արդեն 1200 զինվորական է ուղարկում: Մենք երկարատե՞ւ գործընթացի հետ գործ ունենք:

Եթե դուք նկատել եք, իսկապես, Էրդողանի, ընդհանրապես Թուրքիայի զինվորականների, քաղաքական գործիչների հայտարարությունները խոսում են այն մասին, որ իսկապես Թուրքիան բացահայտ աջակցում է Ադրբեջանին և այսօր արցախահայությունը և ընդհանրապես, Հայաստանի Հանրապետությունը չեն պայքարում միայն Ադրբեջանի դեմ: Բացահայտորեն Թուրքիան ներգրավված է այս ամենի մեջ և իսկապես այդ ներգրավվածությունն է, որ թույլ չի տալիս, որ հարցը տեղափոխվի բանակցային գործընթաց: Թուրքիայի ագրեսիվ պահվածքը տեսանելի է ոչ միայն արցախյան ճակատում, այլ ընդհանրապես Մերձավոր Արևելքում, Միջերկրական ծովում տեղի ունեցող զարգացումների խորապատկերի վրա տեսանելի է, որ Թուրքիան ունի ուրիշ խնդիրներ և փորձում է այդ խնդիրները լուծել ի հաշիվ տարածաշրջանի ժողովուրդների, ի հաշիվ խաղաղության՝ պատերազմ տարածելով իր հարևան երկրներում: Սա տեսանելի է, ցավոք, ռազմական գործողությունները շարունակվում են և մենայն հավանականությամբ, դեռ կշարունակվեն, եթե իհարկե, միջնորդ երկրները շատ ավելի կոշտ դիրքորոշում չորդեգրեն: Այսինքն եթե զուտ հայտարարություններից անցում չկատարվի կոնկրետ գործնական քայլերի, որոնք հնարավորություն կտան հակամարտությունը տեղափոխել բանակցային սեղանի շուրջ:

Այսինքն այս պահին հրադադարի մասին խոսելը վա՞ղ է:

Զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաշունչ հռետորաբանությունը թույլ են տալիս ասել, որ նրանք այս պահին նպատակ չունեն նստելու բանակցային սեղանի շուրջ: Կարծում եմ՝ դեռ որոշ ժամանակ կշարունակվեն ռազմական գործողությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում