Wednesday, 24 04 2024
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

Եթե երկու կողմերը չեն կարողանում միասին որոշել ԼՂ կարգավիճակը՝ գուցե կենտրոնանան ա՞յլ հարցի շուրջ փոխզիջման հասնելու վրա․ Ջոն Հերբսթ (Atlantic Council)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ամերիկացի դիվանագետ և քաղաքական փորձագետ, Ուզբեկստանում և Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան, վաշինգտոնյան Atlantic Council (Ատլանտյան խորհուրդ) վերլուծական կենտրոնի Դինու Պատրիսիուի անվան Եվրասիա կենտրոնի տնօրեն Ջոն Հերբսթը (John E. Herbst

Հարցազրույցի 1-ին մասը՝ այս հղումով։

– Պարոն Հերբսթ, Politico լրատվական կայքը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 23-ին, առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և  Ադրբեջանի արտաքին գործեր նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նշվում է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն էլ իր հերթին ասել է, թե չի բացառում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը։ Ուշագրավ է, որ նույն օրը՝ այս լուրի հրապարակումից ժամեր առաջ, հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զուգահեռաբար հարցազրույց են տվել ռուսաստանյան «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալության թղթակիցներին՝ պատրաստակամություն հայտնելով հանդիպելու Մոսկվայում և քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ստացվում է՝ ամերիկյան կողմը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, չցանկանալով դուրս մնալ դիվանագիտական պրոցեսից՝ անմիջապես արձագանքեց Ռուսաստանի միջնորդական նախաձեռնությա՞նը։ Ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները և մասնավորապես պետքարտուղար Պոմպեոն ներկա իրավիճակում։

– Ակնհայտ է, որ Մոսկվան փորձում է ինչ-որ կերպ վերահաստատել և կյանքի կոչել հրադադարի այն համաձայնությունը, որը ձեռք բերվեց Ռուսաստանի մայրաքաղաքում 10 օր առաջ։ Բայց ես կասկածում եմ, որ երկու առաջնորդներն այնքան էլ չեն ուզում գնալ այդ հանդիպմանը։

– Ամբողջ հարցն այն է, թե բանակցելու դեպքում ի՞նչ ծրագիր է դրվելու սեղանին։ Չնայած այն հանգամանքին, որ Մոսկվան, որպես միջնորդ, չի կարողանում նույնիսկ 1 օրով մարդասիրական հրադադար կամ զինադադար հաստատել, այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին հրապարակ է բերում հին առաջարկները, որոնք ենթադրում են հիմնախնդրի կարգավորում փուլային տարբերակով և խիստ վիճահարույց են Հայաստանի և հայ հանրության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույն օրը ուղերձով դիմելով ժողովրդին, բացեց փակագծերը և հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է նման տարբերակով հարցը քննարկելուց։ Ճիշտ է, նա իր խոսքը հասցեագրում էր ադրբեջանական կողմին՝ ասելով, որ Ադրբեջանը պահանջել է 5+2 շրջանների հանձնում և որևէ ընդունելի առաջարկ չի արել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, բայց այս տարբերակն իրականում շատ նման է այն առաջարկներին, որ հնչեցրեց Լավրովը։ Ձեր գնահատմամբ՝ որքանո՞վ է ադեկվատ Ռուսաստանի առաջարկը ներկա իրավիճակին՝ հաշվի առնելով Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումները։ Միթե Ռուսաստանում դեռ չեն հասկացել, որ սա լավ գործարք չէ Հայաստանի և Արցախի համար։ Եվ ինչի՞ մասին կլինի, Ձեր կարծիքով, Մոսկվայի հանդիպումը։ Գուցե նրանք պայմանավորվեն դադարեցնե՞լ պատերազմը։

– Այն, ինչ կասեմ, կանխատեսում է, ոչ թե փաստ։ Ես ենթադրում եմ, որ երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները համաձայնության կգան հրադադարը վերահաստատելու հարցի շուրջ։ Ես կզարմանամ, եթե դա տեղի չունենա։ Բայց իրական հարցն այն է՝ երկու առաջնորդներն ուզո՞ւմ են դադարեցնել պատերազմը, նրանք ուզո՞ւմ են վերադառնալ տուն և կկատարվի՞ արդյոք հրադադարի համաձայնությունը։ Եվ ես չգիտեմ այս հարցերի պատասխանը։

– Իսկ հնարավո՞ր են արդյոք դիվանագիտական ֆորս-մաժորներ։ Ասենք, երկու կողմերը որոշեն դադարեցնել պատերազմը և վերջապես համաձայնության հասնել փոխզիջումների հիման վրա։ Օրինակ, Փաշինյանն ասում է, որ հայկական կողմը պատրաստ է փոխզիջումներին, եթե առաջին հերթին լուծվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Այլ խոսքերով՝ եթե Ադրբեջանը համաձայնում է Լեռնային Ղարաբաղի անջատմանը։

– Դա ամենաբարդ հարցերից մեկն է։ Եթե երկու կողմերը համաձայնության չեն գալիս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ՝ դա լուրջ խնդիր է։ Ուստի, եթե երկու կողմերը չեն կարողանում միասին որոշել ԼՂ կարգավիճակը, ապա այդ դեպքում գուցե կենտրոնանան ա՞յլ հարցի շուրջ փոխզիջման հասնելու վրա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում