Wednesday, 01 12 2021
01:00
ՌԴ փոխարտգործնախարարը և Իտալիայի դեպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում
00:45
Վիեննայում վերսկսվել է Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հերթական փուլը
00:30
ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին
Ուժեղ քամիներ Թուրքիայում. կան զոհեր և տուժածներ
00:00
ԱՄՆ ներկայացուցչի հետ հանդիպմանը թալիբները պահանջել են անհապաղ ապասառեցնել աֆղանական ակտիվները
23:45
ՆԱՏՕ-ի հետ կապերի ակտիվացումը և դաշինքի արդիականացումը առաջնահերթություն է ԱՄՆ համար. Բլինկեն
23:30
Գերմանիայի ապագա կանցլեր Շոլցը կողմ է կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստմանը
Ռուսաստանում առայժմ «օմիկրոն» շտամմ չի հայտնաբերվել
Միջնորդություններ է ներկայացրվել դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը Մադրիդում մասնակցել է Խորհրդարանների գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
Ռուսաստանում գործարկել են TikTok-ի հայրենական անալոգը
«Անկախությունը և ազատական բարեփոխումները». Լույս է տեսել Արամ Մանուկյանի գրքի անգլերեն տարբերակը
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետների կարգում
Ռուսաստանը ԽՍՀՄ չէ, հայ ակտիվիստները չպետք է բղավեն, թե Մոսկվան «Հայաստանը վաճառել է թուրքերին»․ Տրոֆիմչուկ
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ
Պայմանական վթար ՀԱԷԿ-ում. ԱԻՆ-ն անցկացրել է հերթական ուսումնաշտաբային վարժանքը
Վնասելով հիմնադրամին՝ դուք չեք վնասում կառավարությանը, վնասում եք հաշմանդամ զինվորին, սահմանապահ համայնքին
21:20
Ամերիաբանկը մեկնարկում է «Դարձիˊր փոփոխությունը» ուսանողական մրցույթ. գլխավոր մրցանակը՝ 3 միլիոն ՀՀ դրամ
21:10
Ավստրալիայի Խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձևը
ԵՄ աջակցության գումարները պետք է ուղղել տնտեսության երկարաժամկետ զարգացման ծրագրերին
Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի հատուկ ջոկատայիններն ավարտել են համատեղ զորավարժությունները
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Մոսկվա
«Միջանցքը» ուժով ունենալու համար Ալիևը ուշացել է
20:20
Նավերի ելումուտը Բոսֆորի նեղուցով կվերսկսվի
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
Հայաստանի համար ՌԴ վերահսկողությամբ կոմունիկացիաների բացումը ընդունելի տարբերակ չէ․ դա միջանցք է
Արցախի ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է 2022-ի պետբյուջեի օրինագիծը
Այս պահին ընթացքը հայկական շահերի հունով է ընթանում. ՀՀ- ն փորձ է անում դիվերսֆիկացնել իր քաղաքականությունը
Գառան մորթի հագած Ադրբեջանը նույն հայատյաց Ադրբեջանն է, պարզապես, Եվրոպական համաժողովներից առաջ, փորձում է նորոգել իր իմիջը. Արմինե Մարգարյան
Ապաշրջափակման պարագայում թե՛ երկաթգիծը և թե՛ ավտոմոբիլային ճանապարհները լինելու են լիարժեք Հայաստանի իրավազորության և ինքնիշխանության ներքո գործող ճանապարհներ․ Մհեր Գրիգորյան

Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը. Արցախի ԱԳՆ

ցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ Ադրբեջանն ու Թուրքիան նպատակային գործողություններ են իրականացնում ռազմական գործողությունները դադարեցնելուն ուղղված խաղաղ նախաձեռնությունները խափանելու ուղղությամբ: Արցախի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունը:

«Հոկտեմբերի 23-ին՝ ողջ օրվա ընթացքում, ադրբեջանա-թուրքական զինված ուժերը հրթիռային և հրետանային կայանքներից հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության մի շարք բնակավայրերի վրա: Նույն օրը երեկոյան ինտենսիվ հրթիռային հարձակման է ենթարկվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արդյունքում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչների շրջանում կան վիրավորներ: Ուշագրավ է այն փաստը, որ Ստեփանակերտի ուղղությամբ հրթիռային հարվածներն իրականացվել են ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու նպատակով Վաշինգտոնում կայացած առանձին հանդիպումների ավարտից անմիջապես հետո:

Հարվածի ժամի և վայրի ընտրությունը կասկած չի թողնում, որ Ադրբեջանը բացահայտ և ցուցադրաբար սաբոտաժի է ենթարկում միջազգային միջնորդների ջանքերը՝ ուղղված Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի դադարեցմանը: Ավելի վաղ Ադրբեջանի իշխանությունները ձախողել են մարդասիրական հրադադարի մասին պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ձեռք են բերվել հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահի, իսկ հոկտեմբերի 17-ին` Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ:

Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը լիովին վայելող Ադրբեջանի այս հետևողական և նպատակաուղղված գործողությունները վկայում են, որ պատերազմն Ադրբեջանի իշխանությունների գիտակցված ընտրությունն է: Հենց այս փաստն է, որ թույլ չի տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին և, ընդհանուր առմամբ, միջազգային հանրությանը՝ առաջընթացի հասնել ռազմական գործողությունները դադարեցնելու և խաղաղ կարգավորման գործընթացը վերսկսելու փորձերում:

Կրակը դադարեցնելու բանավոր սին խոստումների վերաբերյալ բազմաթիվ հայտարարությունների և միաժամանակ զինված ագրեսիան շարունակելու Ադրբեջանի ստեղծած արատավոր շրջանը կարող է ճեղքվել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմամբ և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառմամբ, այդ թվում` անհատական բնույթի, այդ երկրի բարձրագույն ղեկավարության դեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում