Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մի ճակատով են գործում. Մոսկվան հույս ունի, որ ՆԱՏՕ-ի առաջատար երկիր ԱՄՆ-ն կկարողանա զսպել Թուրքիային

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումներից հետո արել է հայտարարություն, որտեղ խոսել է կրակի դադարեցման անհրաժեշտության մասին և կոչ արել կողմերին անցնել առարկայական բանակցության` Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա: Ինչպես հայտնի է, դրանք են ուժի չկիրառումը և ուժի սպառնալիքի բացակայությունը, տարածքային ամբողջությունը, ինքնորոշման իրավունքը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ներգրավված է բանակցությանը: Ավելին, նա նույնիսկ խոսել էր  «լավ առաջընթացի մասին»։ Այդ հայտարարությանն անմիջապես արձագանքել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, թե իրենց հայտնի չէ, թե ինչ առաջընթացի մասին է խոսել Թրամփը։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը թեպետ կարծում է, որ արված հայտարարությունն անորոշ է և այս փուլում անհնար։ Այդուհանդերձ մեր զրուցակիցը  ողջունում է  փաստը, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանն այս հարցում համատեղ ջանքեր են փորձում գործադրել.«Ես որքանով հասկանում եմ Ռուսաստանն աջակցում է, որ Միացյալ Նահանգների հետ էլ բանակցությունները շարունակվեն։ Այսինքն՝ մեկը մյուսի դեմ չի աշխատում, ընդհանուր ճակատով են գործում։ Ռուսաստանի հույսն այն է, որ Միացյալ Նահանգները որպես ՆԱՏՕ-ի առաջատար պետություն ներազդի Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս գնա հաշտության։ Այդ պատճառով էլ հավանաբար հավանություն է տվել, որ Վաշինգտոնում այդ հանդիպումը լինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Քեռյանի՝ ամեն ինչ կախված է նրանից՝ արդյոք Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը կկարողանան  ներազդել Թուրքիայի վրա.«Որովհետև այսօր Ալիևն ինքնուրույն որոշումներ չի կայացնում, որոշման կենտրոնն Անկարան է»։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ամերիկյան կողմը պարզորոշ կերպով հասկացրեց Ադրբեջանին, որ ռազմական գործողությունների շարունակումը ամերիկյան կողմի համար անընդունելի է ու կոչ արեց վերադառնալ բանակցային ձևաչափ.«Ըստ իս՝ դա ինչ-որ կերպ կարող է կապված լինել ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հետ։ Դոնալդ Թրամփի գործերն այնքան էլ լավ չեն, նրա վարկանիշը բավականին զիջում է Ջո Բայդենի վարկանիշին ու միգուցե նրանք կփորձեն ստանալ հայ ընտրազանգվածի ձայները։ Այս շրջանում հայերին սիրաշահելու համար, հնարավոր է  նրանք ճնշումներ  գործադրեն ԱՄՆ-ի վրա ու Հայաստանի օգտին քայլեր իրականացնեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ ամերիկյան ու ռուսական կողմի ջանքերն այս փուլում մեկտեղված են.«Դոնալդ Թրամփի վարչակազմը իզոլացիոնիստական քաղաքականություն է վարում և այս տարածաշրջանում, Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո, ԱՄՆ-ն բավականին պասիվացել է։ Կարծես թե իրենք ավելի շատ Ռուսաստանին են զիջել այս հակամարտությունը՝ այսինքն կոնֆլիկտը կառավարելու մենիշխանությունը։ Ու իրենք միայն կողքից են դիտում։ԱՄՆ-ն էլ դեմ չէ, որ Ռուսաստանը այս կոնֆլիկտի մեջ լինի գլխավոր աշխարհաքաղաքական խաղացողը»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում