Շաբաթ օրը 5,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի արևմուտքում: Այս մասին հայտարարել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Տարերքի օջախը 80 կմ խորության վրա է: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Համադան քաղաքից 78 կմ հյուսիս-արևելք՝ համանուն նահանգի վարչական կենտրոնում:
Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում: