Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Դեսանտային օպերացիան ֆանտաստիկայի ժանրից է, բայց Մոսկվան կարող է ավելի մեծ դեր խաղալ. Սկակով

«Վալդայ» քննարկումների ակումբում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին: Նա նշել է, որ թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմից մեծաթիվ զոհեր կան, իրենց տվյալներով՝ յուրաքանչյուր կողմից 2 հազարից ավելի զոհ, զոհերի ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարի: Ռուսաստանի նախագահն ասել է, թե շատ կցանկանար որևէ փոխզիջում գտնել, ամեն օր մի քանի անգամ խոսում է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօր կայանալիք հանդիպումների առնչությամբ Պուտինն ասել է՝ մեծ հույսեր ունի, որ ԱՄՆ-ը համատեղ կգործի, կաջակցի կարգավորման ջանքերին: Չխորանալով բանակցությունների մանրամասների մեջ՝ նա ասել է, թե լարված աշխատանք է տարվել կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար, որոշ պահերի թվում էր, թե մի փոքր էլ, մի քիչ էլ, մի քայլ էլ, և՝ կգտնվի լուծումը, դժբախտաբար դա տեղի չունեցավ, և «այսօր մենք ունենք հակամարտություն՝ վատթարագույն տարբերակով»:

«Հիմա առաջինը, ինչ պետք է անել՝ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Այդ մասին ձեռք բերված համաձայնությունը, ցավոք, չկատարվեց, պետք է ձգտել հասնելու դրա իրականացմանը»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ իրավիճակը բացասական է ոչ միայն տարածաշրջանի, Լեռնային Ղարաբաղի, այլ հենց նաև Ռուսաստանի համար: «Ռուսաստանը ձգտում է միջնորդի դեր ստանձնել, այս տարածաշրջանում առաջատար գերտերություն լինելով՝ պատերազմական գործողությունների ցանկացած շարունակություն կամ դրա ձգձգում հարվածում է նաև Ռուսաստանի այդ իմիջին։ Ուստի Ռուսաստանը հետաքրքրված է, որ պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտվի։ Բայց երևում է՝ դա դեռ այնքան էլ լավ չի ստացվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հարցին՝ Ռուսաստանը դեռ հնարավորություն ունի՞ որևէ բան անելու, թե՞ իրավիճակն արդեն դուրս է եկել վերահսկողությունից, ու դիվանագիտական ճանապարհը տեսանելի չէ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Միշտ էլ հակամարտող կողմերի վրա կան ճնշում գործադրելու հնարավորություն ու տարբերակներ։ Այժմ, սակայն, Ռուսաստանը գործում է Մինսկի խմբի շրջանակներում և այնքան էլ չի փորձում ինքնուրույն դեր խաղալ այս հակամարտության մեջ։ Բայց պետք է հաշվի առնենք, որ այս հակամարտությունը Ռուսաստանի անվտանգությանը սպառնում է ավելի շատ, քան Եվրամիությանն ու Միացյալ Նահանգներին, ուստի ես կարծում եմ, որ Ռուսաստանը ավելի մեծ դեր պետք է խաղա»։

Դեսանտային օպերացիա իրականացնելու հնարավորության մասին մեր հարցին ի պատասխան Սկակովն ասաց. «Դա, իհարկե, չափազանցություն է, բայց ռազմական ճնշման որոշակի սպառնալիք միանգամայն կարող է լինել։ Իսկ դեսանտային օպերացիան ֆանտաստիկայի ժանրից է։ Բայց հաշվի առնելով այն ռազմական ռեսուրսը, որ Ռուսաստանն ունի, իր դերը կարող է շատ ավելի մեծ լինել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում