Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ալիևն ուզում է դադարեցնել կրակը, պիտի դեմ չլինենք, եթե չենք ծրագրում գրավել Բաքուն․ Արամ Զ․ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ֆրանսիայի «Ֆիգարոյին» հարցազրույցում «Ադրբեջան» կոչվող պետության նախագահը ասում է.

1) Ինքը պատրաստ է դադարեցնել կրակը, եթե Հայաստանը դադարեցնի… Ինքը այս պատերազմի ժամանակ՝ մինչ այդ մշտապես ասել է, որ կդադարեցնի միայն, եթե հայկական զորքերը դուրս բերվեն ԼՂ տարածքից։

2) Ասում է, որ խնդրի լուծումը տեսնում է քաղաքական տարբերակով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում եռանախագահող երկրների շրջանակում։ Նախկինում ինքը ասում էր, որ խնդիրը ունի միայն ռազմական լուծում, իսկ քաղաքական գործընթացներում տեսնում էր Թուքիայի պարտադիր մասնակցությունը։ Մինսկի խմբի առաջարկը Մադրիդյան սկզբունքներն են, որ, իմ կարծիքով, մեզ ավելի շահեկան են, քան «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» ծրագրով առաջարկվողը։

3) Առաջարկում է բանակցային սեղանի նստել այսօրվա շփման գծի իրողությամբ և ստատուս քվոյով։ Անգամ իրենց հրապարակած և ներքին լսարանի համար հորինված քարտեզներով՝ իրենք առանձնապես բան չեն գրավել։

4) ԼՂ ապագան տեսնում է հայ և ադրբեջանցի ժողովուրդների համատեղ ապրելով։ Սա առաջին դեպքն է, որ չի շեշտել Ադրբեջան կոչվող պետության տարածքային ամբողջականության շրջանակներում։

Հ.Գ.Ինչո՞ւ են Ալիևի տեսակետները այսքան փոխվել, պատասխանները թողնում եմ ձեզ։

Չթերագնահատելով արված ահռելի քաղաքական աշխատանքը՝ համոզված եմ, որ հիմնականը մեր բանակի անձնվեր պայքարի արդյունքն է, ու նաև կարծում եմ, որ նման իրավիճակում մենք էլ պետք է դեմ չլինենք դադարեցնել կրակը և խնդիրը տեղափոխել քաղաքական դաշտ: Եթե, իհարկե, չենք ծրագրում գրավել Բաքուն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում