Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Իրանի բարդ մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային կանոննները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից, մասնավորաբար Սիրիայից բերված ծայրահեղական ջիհադիստ ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ լայնածաված ռազմական և ահաբեկչական հարձակում է սկսել Արցախի հանրապետության և Հայաստանի սահմանների ուղղությամբ՝  թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը:

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։   Լեռնային Ղարաբաղի պատերազմի վերսկսումից հետո տարածաշրջանի և արտատարածաշրջանային ուժերը ներգրավվել են պատերազմը դադարեցնելու ակտիվ դիվանագիտական գործունեությամբ և միջազգային կազմաերծություններից բազում կոչեր են ուղղվել հակամարտող կողմերին և հատկապես պատերազմը հրահրող Թուրքիայի ռեժիմին՝ դադարեցնել իր ագրեսիվ և տարածաշրջանային կայունության և խախաության դեմ ուղղված կործանարար միջամտությունը։

Ռուսաստանի և Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված երկու հրադադարի պայմանավորվածության ձախողումը, որը խախտվեց Ադրբեջանի կողմից և Հայաստանի դեմ ուղղված Թուրքիայի կոշտ ու պատերազմատենչ հայտարարությունները, ցույց են տալիս, որ տարածաշրջանում լարվածությունը սրող Թուրքիան լուրջ սպառնալիք է դարձել  նաև տարածաշրջանի մուսուլման մյուս երկրներ՝ հատկապես Իրանի համար:

Արցախում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների նկատմամբ Իրանը ռազմավարական և երկկողմանի մոտեցում է ընդումել: Անկասկած, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող պատերազմական գործողությունները, որին ակտիվ մասնակցություն են բերել Թոիրքիայի կողմից հովանավորվող Մերձավոր Արևելյան՝ Իրանի երդվյալ թշնամի ծայրահեղական ջիհադիստ ահաբեկչական խմբերը և Ադրբեջանին զենք մատակարարող Իսրայելի փորձագետների ներկայությունը Իրանի սահմանամերձ տարածքներում խիստ անհանգստացրել է Թեհրանի հոգևոր իշխանություններին, ովքեր լուրջ պրոբլեմներ ունեն թաքֆիրական ջիհադիստների հետ՝ Սիրիայում։   Իրանի ներքին քաղաքականությունը կախված է մի քանի գործոններից, որոնք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դիտում են նաև մեծ մարտահրավեր ուղղված Իրանի անվտանգության դեմ:

1991-1994 թթ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Իրանը չեզոքություն հայտնեց և այս մոտեցումը լավ աշխատեց Թեհրանի և հակամարտող կողմերի համար: Այժմ  էլ  Իրանը գոնե առերևույթ նախընտրում է նույն մոտեցումը ցուցաբերել հակամարտության նկատմամբ: Այնուամենայնիվ եթե ​​Լեռնային Ղարաբաղում լարվածությունը դուրս գա վերահսկողությունից, Իրանը մեծ խնդիրների հետ է բախվելու իր սահմաններում: Լեռնային Ղարաբաղում բախումները կբարձրացնեն կորոնավիրուսի հիվանդության տարածման վտանգը, իսկ Արցախի բնակչության դեմ ադրբեջանական շարունակական բռնությունները և բնակիչների տեղահանումը կհանգեցնեն առողջապահական բարդ վիճակի, ինչպես նաև պատերազմական փախստականների հոսքը դեպի Իրանի սահման և Իրանի Արեևելյան և Արևմտյան Ատրպարական նահանգներում և մասնավորաբար ադրբեջանախոս տարածքներում Թուրքիայի կողմից սանձազերծված ազգայնական ծայրահեղ հոսանքների և պանթուրանիստական շարժումների հերթական հրահրումը մեծ մարտահրավեր է ուղղված Իրանի առանց այն էլ փխրուն ազգային անվտանգության և կայունության դեմ։

Հատկանշական է, որ վերջին 25 օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ադրբեջանական կողմի  տարածքից Իրանի սահմանամերձ Խոդաաֆարին քաղաքի մերձակա տարածքներում ընկել է ավելի քան հարյուրավոր հրթիռներ և արկեր: նշելի է, որ «Իրանի սահմանային ուժերը ձեռնարկել են համապատասխան քայլեր  և հակամարտությունում  ներգրավված կողմերին լուրջ նախազգուշացում է տրվել՝ նման դեպքերը կանխելու համար: Չբավարարվելով այսքանով հոկտեմբերի 21-22-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և բանակի նախաձռնությամբ տեղի ունեցավ «Վիլայաթի երկնքի պաշտպանները 99» հակաօդային պաշտպանության մասնագիտացված երկօրյա զորավարժություններ: Իրանի հակաօդային պաշտպանության մասնագիտացված զորավարժությունների ավարտին զորավարժությունների հրամանատար,  բրիգադային գեներալ Ամիր Ռահիմզադեն ասել է «Այս զորավարժությունն անցկացվեց  տարածաշրջանի անվտանգությունը հաստատելու և բարելավելու նպատակով: Բոլոր հարևանները պետք է իմանան, որ տարածաշրջանի անվտանգությունը հնարավոր է հաստատել տարածաշրջանի երկրների համագործակցությամբ, իսկ արտաքին ագրեսոր  ուժերի և գերտերությունների առկայությունը կխախտի մեր տարածաշրջանի անվտանգությունը»:

Իսլամական հանրապետության իշխանության համակարգի տարբեր շերտերում Լեռնային Ղարաբաղի առկա հակամարտության վերաբերյալ տարբեր տեսակետներ կան: Այն շրջաններում, որտեղ մեծամասնություն ունեն ադրբեջանախոս բնակչությունը, պատերազմին արձագանքեցին պրոադրբեջանական այնպիսի հայտարարություններով, ինչպիսիք են «Բաքվի պատերազմն Հայաստանի դեմ ուղղված է Ղարաբաղը հայկական օկուպացիայից ազատելու համար»: Իսկ Իրանի Արևելյան Ատրպատական նահանկի շրջկենտրոն Թավրիզ քաղաքաում որոշ ծայրահեղական ազգայնական և մասամբ անջատողական շրջանակների կողմից ցույցեր են կայացել, որոշակի թվով ադրբեջանախոս բնակչության կողմից, ընդ որում կարգախոսներ են հնչել Իրանի կենտրոնական իշխանության, հայերի և Ռուսաստանի դեմ։ Իրանի տեղի իշխանությունները և իրավապահ մարմինները անմիջապես գործի անցնելով ցրել են գրգռիչ ցույցերը և առայժմ իրավիճակը իրավապահ մարմինների և անվտանգության ուժերի վերակսկողության տակ է։  Հիմնականում լուրջ վտանգ ևս չի սպառնում տեղի հայ համայնքին։

Չնայած Իրանի պաշտոնական դիրքորոշումը, որն ընդունում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանումը և Լեռնային Ղարաբաղի տարածքի վերադարձն Ադրբեջանին, սակայն՝ Իրանը նույնպես անուղակիորեն  սատարում է  Հայաստանին և Լեռնային Ղարաբաղի գոտում ստստուս-քվոյի կարգավիճակի պահպանմանը, քանի որ դա բխում է նաև իր շահերից: Բացի այդ, Իրանը ունի անվտանգության և աշխարհաքաղաքական լուրջ մտահոգություններ այն մասին, թե ինչ կարող է պատահել հայկական ուժերի վերահսկվողության տակ գտնվող Արցախի անվտանգության գոտու տարածքների հավանական կորստից հետո, թուրք-իսրայելական համագործակցությամբ այսպես կոչված «ազատագրման» գործողությունների հաջողության արդյունքում: իրանը քաջ գիտակցում է, որ ներկայիս ստստուս-քվոյի ցանկացած փոփխություն Ադրբեջանի և Թուրքիայի օգտին, կարող է իր ադրբեջանախոս տարածքների սահմաններն ընդլայնել թուրքական պանթուրանիստական նկրտումներով տարված և ավելի վատ աշխարհիկ կոռումպացված  և հակաիսլամական Բաքվի ռեժիմի հետ։ Սա արդեն շատ մեծ սպառնալիք է Իրանի շիա հոգևորականների համակարգի համար։ Եթե ​​Բաքուն պետք է վերահսկի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը, դա կարող է ազդել Իրանում ադրբեջանական անջատողական մի քանի խմբերի գործունեության ակտիվացման վրա, որի վրա նաև առանձին հաշիվ են բացել Թոիրքիան, Իսրայելը և ԱՄՆ:

Հաշվի առնելով Բաքու-Թել Ավիվ համագործակցության տասնամյակների պատմությունը, միևնույն ժամանակ պաշտոնական Թեհրանին մտահոգում է այն միտքը, որ Ադրբեջանի «հաղթանակը» Լեռնային Ղարաբաղի պատերազմում մեծացնում է Իրանի խոցելիության վտանգն Իսրայելի նկատմամբ: Իսլամական սունի աշխարհում մերժված և Սիրիայում ու Իրաքում աստիճնաբար ազդեցությունն կորցնող Իսլամական Իրանն արդեն երկար ժամանակ է, որ իր հարևան և շիա դավանակից երկիր Ադրբեջանին դիտում է, որպես երկրորդ իսլամական հանրապետության ստեղծման բազա և փորձում է շիական դավանաքի ազդեցությունն տարածել Ադրբեջանում, ստարելով շիա իսլամական խմբերի ձևավորմանն ու գործունեությանը Բաքվի հակակրոնական իշխանության տիրույթում։ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման և Լեռնային Ղարաբաղի տարածքն Ադրբեջանին հանձնելու Իրանի հոգևոր  իշխանության կրկնվող  հայտարարություններն, փաստորեն միտված են սիրաշահելու Ադրբեջանի ընդիմադիր շիական և Իրանի կողմնակից խմբերին դեպի Իսլամական հանրապետությունը գրավելու կոչով։ Իրանի տեսակետից Բաքվի բռնապետ Ալիևի իշխանության տապալումից հետո, Ադրբեջանում պետք է ձևակերպել Իսլամական իշխանություն, որի ղեկավարությունը պետք է ստանձնեն Իրանի կողմնակից իսլամական կուսակցությունները և անկասկած այդ իշխանությունները նույնպես, Լեռնային Ղարաբաղը դիտում են իսլամական տարածք, որը պետք է վերադարձվի Ադրբեջանին։

Բայց, Իսրայելը տարածաշրջանային միակ խաղացողը չէ, որն անհանգստացնում է Իրանին: Անհերքելի փաստեր կան, որ Թուրքիան սիրիացի ահաբեկիչներին գործուղել է Ադրբեջանին օգնելու համար Ղարաբաղի պատերազմում: Իրանի տեսակետից սա նշանակում է, որ Թուրքիան  թեժացում է հակամարտության կրակը, որը հետագայում կարող է ուղղվել նաև Իրանի դեմ: Ինչպես Սիրիայի պատերազմի պարագայում, նույնպես Լեռնային Ղարաբաղի ներկայիս թեժ հակամարտությունը կարող է ավելի շատ գերտերությունների բերել տարածաշրջան: Սա Իրանի համար արդեն կարող է լինել քաոս։ Իրանը, որը սահմաններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ և բազմակողմանի համագործակցության պայմանագրեր է ստորագրել երկու երկրի հետ, մասնավորապես մտահոգված է հակամարտության ծավակման հետևանքներից: Անկասկած տարածաշրջանի հակամարտությունների արդյունքն ազդում է Իրանի ազգային անվտանգության և աշխարհաքաղաքական շահերի վրա:

Ներկայումս, հենց Իրանի հյուսիսային սահմաններում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված հակամարտությունն արդեն տարածվել է Իրանի սահմանամերձ գյուղեր, և սա լուրջ վտանգ է, որի նկատմամբ Իսլամական Հանրապետությունը չի կարող անտարբեր մնալ:

Այժմ, երբ Իրանը դիմակայում է ԱՄՆ-ի խիստ պատժամիջոցները և միջազգային հարթակում քաղաքական և տնտեսական ճնշումները և  օրըստօրե թուլանում և փոքրանում է Իրանի տնտեսությունը, իսկ մյուս կողմից կորոնավիրուսի պանդեմիան ամեն օր Իրանում խլում է հարյուրավոր քաղաքացիների կյանքը և Իրանի իշխանությունները հայտնվել են քաղաքական ու տնտեսական անելանելի փակուղում, Թուրքիայի կողմից Իրանի հյուսիսային սահմաններում սանձազերծված հերթկան ահաբեկչական գործողություններն ու պատերազնը կրկնակի ճնշում է Իրանի առանց այն էլ ծանրաբեռնված բազմաթիվ հարցերի վրա, որի համար պաշտոնական Թեհրանը իրոք ոչ մի լուծում չունի բացի պահպանել դրական չեզոքությունը։ Չնայած Իրանի Ատրպտական երկու նահանգների բնակչության կողմից Թեհրանի վրա գործադրվող կողմնակի ճնշումներին, ԻԻՀ շարունակում է սահմանները բաց պահել Հայաստանի հետ և փորձում է վերահսկել տեղացի արդրբեջանախոս բնակիչների ազգայնական պոռթկումները, ինչն անկասկած մեծ ճնշում է բերում Իրանի իշխանությունների վրա իրավիճակը վերահսկելու առումով, այն էլ երբ արտաքին թշնամիները մասնավորաբար Իսրայելը և ԱՄՆ-ը փորձում են ներքին տնտեսական դժգոհությունները և մասամբ ցեղային և անջատողական դրսից ուղորդվող ալիքները օգտագործել Իրանի անվտանգությանը հարվածելու համար։

Այս համատեքստում պետք է նշել, որ Իրանն իր մյուս հարևան Հայաստանի Հանրապետությանը քիչ թե շատ դիտում է,  որպես Ռուսաստանի ավանդական դաշնակից և Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող երկիր, որի շահերը կապված են Ռուսաստանի տարածքային քաղաքականության հետ։ Ճիշտ թե սխալ սա է կազմում Իրանի դիվանագետների մտածելակերպի առանցքը Հայաստանի նկատմամբ և միշտ էլ փորձել են Հայաստանին դիտել և պահել Ռուսաստանի ազդեցության գոտում, քանի որ դա նաև  բխում է Իրանի շահերից։ Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի ճնշումների տակ Իրանի արտաքին քաղաքակնությունը ձևավորվել է Ռուսաստանի հետ տարածաշրջանային և միջազգային համագործակցության դոկտրինայի վրա, Հայաստանի մոտ հարաբերությունները Ռուսաստանի հետ հատկապես Հայաստանի մեծ ազդեցությունը ԵԱՏՄ-ում օգնում է Իրանին դուրս գալ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների գոտուց և  իրանական արտադրությամբ ապրանքների համար ճանապարհ բացել ԵԱՏՄ-ի շուկաներում։

Միջազգային մակարդակում Ռուսաստանի գործոնը կարևոր է նաև Հայաստանին աջակցելու  ուղղությամբ, Իրանի դիրքը հասկանալու համար: Հատկանշական է, որ Իրանի դեմ ԱՄՆ ճնշումների ֆոնին Իսլամական համակարգը օգնության խնդրանքով դիմել է նախ Ռուսաստանին, ապա Չինաստանին: Միևնույն ժմանակ Թեհրանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամրտության վերաբերյալ և նրա աջակցությունը Մոսկվային նոր հնարավորություն է տալիս Թեհրանին ամրապնդել երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Մյուս կողմից չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցները շրջանցելու համար Իրանը մեծ հաշիվ է բացել իր մյուս հարևան երկիր՝  Թուրքիայի աջակցության վրա և այս հարցում իրոք Թուրքիան, իր շահերից ելնելով  բանկային մեծ ծառայություններ է մատուցում Իրանին։  Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտությունը կարող է սրել լարվածությունը Ռուսաստանի և Թուրքիայի միջև, Իրանը պետք է ավելի զգույշ քայլեր ձեռնարկի ստեղծված իրավիճակում դերակատար կողմերից որևե մեկի բարեկամությունը չկորցնելու համար:

Չնայած Թեհրանի համար  խիստ կարեւոր են Մոսկվայի հետ սերտ հարաբերությունները, և այն որ Իրանի զենքի էմբարգոյի չեղարկումից հետո Թեհրանը մեծ հույսեր է կապել Ռուսաստանից անհրաժեշտ ծանր զինտեխնիկա գնելու և այլ երկրներին  տեղական արտադրության զենք վաճառելու համար,  միևնույն ժամանակ, Թեհրանը մտադիր չէ զայրացնել  նաև Անկարային: Նկատի առնելով Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը հայ-ադրբեջանական պատերազմում հօգուտ վերջինիս, Թեհրանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության և Լեռնային Ղառաբաղն Ադրբեջանի կազմում մնալու Իրանի կրկնվող հայտարարությունները  միտված են Թուրքիային և Բաքվին գոհ պահելու և նրանց բարեկամությունն ու համագործակցությունը չկորցնելու համար։

Մյուս կողմից տեղի չտալով Էրդողանի սպառնալիքներին Հայաստանի հետ սահմանը փակելու անհեթեթ կոչերին, Իրանը փորձում է Ադրբեջանին հակակշռելու համար չկորցնել  նաև Հայաստանի հետ բարեկամության հնարավորությունը։ Իրանի այս բազմավեկտոր քաղաքականությունը պետք է ճիշտ ընկալել և չակնկալել, որ Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հստակ դիրքորոշում պետք է որդեգրի ցանկացած կողմի օգտին կամ մյուսի վնասին։ Իրանը գիտի, որ Թուրքիայի հետ գործ ունենալու հնարավորությունն չունի, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ և Իսրայելի մոտ գործընկերն է և Սիրաիայի հարցում Թուրքիան կարողացել է Ռուսաստանի հետ համաձայնության գալով շրջանցել Աստանայի ձևաչափով բանակցությունները և Իրանին հեռու պահել Իդլիբի հարցի կարգավորման գործընթացից և մասնավորապես, Թուրքիան կարևոր հարևան երկիր է, որին Իրանը հավատարիմ է շատ ոլորտներում և Անկարան նաև օգնել է Թեհրանին շրջանցել ԱՄՆ առավելագույն ճնշումմները:

Հենց այս համատեքստում պետք է դիտել Իրանի երկդիմի և բազմավեկտոր քաղաքականությունը  թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված վերջին ահավոր պատերազմի նկատմամբ։

Չնայած Իրանի կողմից բազմիցս հնչեցրած խաղաղության և հրադարարի ռեժիմի հաստատման հայտարարություններին, որոնք չեն հարգվում Ադրբեջանի կողմից և զգալով Իրանի դեմ ուղղված պանթուրանիստական նկրտումների և Ադրբեջանի տարածքում Թուրքիայի կողմից տեղակայված ահաբեկչական ջիհադիստ  խմբերի հետագա վտանգը, ի վերջո երկար լռությունից հետո Իրանի իսլամական հանրապետության  նախագահ Հասան Ռոհանին հոկտեմբերի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: Անկասկած Ռոհանիի այս քայլը եղել է հոկտեմբերի 22-ին ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունից հետո, երբ վերջինս ասել է «Ռուսաստանի եւ Իրանի համար կենսականորեն կարեւոր է, որպեսզի իրենց հարեւանները թշնամիներ չլինեն, իսկ առաջացող հակասությունները նրանց միջեւ լուծվեն բանակցային սեղանի շուրջ՝ միջազգային իրավունքի եւ նորմերի համապատասխան, ամրագրված ՄԱԿ Կանոնադրությամբ»։

ՌԴ ԱԳՆ խոսնակը նաեւ ասել է, որ ռուսական կողմը լավ գիտի, որ Թեհրանում աջակցում եւ բարձր են գնահատում իրենց ջանքերը եւ որպես ռեգիոնալ խաղացող եւ ԵԱՀԿ ՄԽ-ում, իսկ ռուսական կողմն էլ ակնկալում է շարունակել ձեւավորված մտքերի փոխանակությունը իրանցի գործընկերների հետ, որոնք գնահատականները պահանջված են եւ ուշադրությամբ ուսումնասիրվում են Մոսկվայում։

Նշելի է, որ ռուսական կողմի այս հայտարարություններից հետո Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կարևորել է Իրանի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների անվտանգության պահպանման անհրաժեշտությունն ասելով. «Լեռնային Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհնին հավելել է. «Ահաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիքի վերածվել տարածաշրջանի անվտանգության և խախաղության համար»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի մեծ երկընտրանքի առջև կանգնած՝  Իրանը փորձում է ամուր հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, առանց զայրացնելով Թուրքիային: Իրանի իսլամական հանրապետությունը լավ է հասկանում, որ եթե ​​Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դիվանագիտական ​​ջանքերը ձախողվեն, Թեհրանը կարող է հանկարծ հայտնվել իր սահմաններից ներս և տարածաշրջանում անկայունության լուրջ և անկառավարելի ճգնաժամի առջև: Ներկայիս պայմաններում Իրանը շատ մեծ անելիքներ չունի կամ չի կարող ունենալ իր հյուսիսային հարևանների բախումները կասեցնելու գործում, քանի որ դա տեղի է ունենում Կորոնավիրուսի համաճարակից կրած ահավոր նյութական ու զոհերի թվի աճի համատեքստում և ԱՄՆ պատժամիջոցների ճնշման տակ  և Իրանի Իսլամական Հանրապետությունն հայտնվել է ամենավատ պայմաններում: Հետևաբար Իրանի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում դրական չեզոքության պահպանումը, կողմերին  զսպվածության և հրադադարի պայմնավորվածությունների պահպանմանն ուղղված կոչերը, տեղացի ադրբեջանախոս ծայրահեղական ալիքների վերահսկողությունը երկրի ներսում, և Հայաստանի հետ բաց սահմաններ պահելն ամենամծ օգնություններն են, որ Իրանի բարեկամական պետությունը կարող է ցուցաբերել Հայաստանին։

Լրագրող  և քաղաքական մեկնաբան՝ Սահակ Շահմուրադյան

Թեհրան-Իրան

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում