Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Պետք է վերջ դնել Կովկասում թուրքերի քաղաքական մարմնավաճառությանը. Նորատ Տեր-Գրիգորյանց

«Հոգիս ցավում է Ղարաբաղում տեղի ունեցող պատերազմի համար, դա մեծ ողբերգություն է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանում բնակվող ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ (1992-1995 թթ.), 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ ահաբեկչական երկիր Թուրքիան իր անթաքույց աջակցությունն է հայտնում Ադրբեջանին՝ այնտեղ ուղարկելով ահաբեկիչներին։ Ռուսաստանն այս առումով ևս մտահոգվելու առիթ ունի. «Այդ ահաբեկիչներն արդեն Դաղստանում են, Չեչնիայում։ Ադրբեջանը երդվում է, թե Ռուսաստանի բարեկամն է, զենք է գնում, բայց թիկունքից ահա այսպիսի հարվածներ է հասցնում։ Էրդողանն ու Ալիևը, օգտվելով այս պատերազմից, ռադիկալ իսլամիստներին տեղափոխում են Ռուսաստան։ Հայաստանը այս քաղաքականության զոհն է։ Մենք պետք է հզոր պատասխաններ տանք»։

Նորատ Տեր-Գրիգորյանցը կարծում է, որ Հայաստանը պետք է այս իրավիճակում խոսի Ռուսաստանի հետ, որպեսզի ամբողջությամբ վերանայվի 1921 թվականի մարտի 16-ի պայմանագիրը. «Պետք է հստակ ասել՝ վերադարձնել Ղարաբաղն ու Նախիջևանը Հայաստանի կազմի մեջ։ Միայն Ռուսաստանի նախագահը կարող է Թուրքիայի, Ադրբեջանի նախագահներին կանչել, ու վերջապես սահմանների հարցը որոշվի։ Այս պատերազմին պետք է վերջ դնել։ Բայց նաև մտածել, որ պատերազմը կավարտվի, ու խաղաղություն կհաստատվի՝ միամտություն է։ Մի քանի տարի հետո նոր Ալիև կգա ու պատերազմ կսկսի, որովհետև Ալիևը իր ազգի մեջ հայերի հանդեպ թշնամանք է սերմանել՝ ի տարբերություն Հայաստանի, որն այդպիսի քաղաքականություն չի վարում։ Իրենք էլ հիմա խղճում են իրենց ժողովրդին ու փողի դիմաց այլ մուսուլմաններ բերում, որ կռվի։ Նրանք էլ գալիս ու կռվում են Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների շահերի օգտին, շատերն արդեն մահացել են, շատերն էլ արդեն գնացել Դաղստան, Չեչնիա։ Էրդողանը ձևացնում է, թե Պուտինի հետ ընկերություն է անում, բայց իրականում ռումբ է դնում ու վնասում։ Թուրքիան մնում է Թուրքիա, միշտ էլ բոլորին դավաճանել են, այդ թվում՝ ժամանակին Հիտլերին»։

Մեր զրուցակցի խոսքով՝ 1921 թվականին բոլշևիկները Ղարաբաղը տվել են Ռուսաստանին, այժմ մոտենում է այդ պայմանագրի 100-ամյակը, և լավ առիթ է, որ Ռուսաստանը դա չեղարկի. «Չէ՞ որ Ռուսաստանը ԽՍՀՄ ժառանգորդն է ու լիիրավ իրավունք ունի նման բան անելու։ Այդպիսով վերջ կդրվի կովկասյան ճակատում թուրքերի քաղաքական մարմնավաճառությանը։ Ես կդիմեի նաև ՄԱԿ-ին ՝ կոչ անել այս տարածաշրջան բերելու ԵԱՀԿ խաղաղապահներ։ Բայց միևնույն է՝ խաղաղապահները հարց չեն լուծի, Սաակաշվիլին էլ սկսեց ոչնչացնել Հարավային Օսիայում կանգնած խաղաղապահներին։ Ռուսաստանը այն ժամանակ փրկեց Հարավային Օսիան, Աբխազիան։ Տեսեք՝ ինչ քաղաքականություն է վարել փողկապ ծամող Սաակաշվիլին։ Ադրբեջանի վրա հույս դնել չենք կարող, նրանք 1994 թվականից ի վեր մշտապես խախտել են հրադադարը, սադրանքների դիմել, ամբողջ աշխարհում գնել են ԶԼՄ-ներ ու, կեղծիք տարածելով, սկսել են պատերազմական գործողություններ։ Միայն այն հայտարարությունների համար, որ նա ժամանակին անում էր, թե պատերազմ կսկսի՝ նրան պետք էր բանտարկել։ Ճիշտ այնպես, ինչպես Միլոշևիչին ժամանակին բանտարկեցին։ Ալիևն ու Էրդողանը պետք է բանտարկվեն։ Վերջինս դժբախտացրել է հայ, հույն, սիրիացի, լիբիացի ժողովուրդներին, իսկ ՆԱՏՕ-ն նրան ձեռքերի վրա է տանում։ Հիմա էլ հարձակվել են փոքրիկ Ղարաբաղի վրա։ Պետք է դիմենք, ու մենք էլ Հյուսիսային Կորեայի նման միջուկային զենք ձեռք բերենք. եթե պայթեցնել, ապա պայթեցնել ամեն ինչ ու վերջացնել»։

Նորատ Տեր-Գրիգորյանցի կարծիքով՝ Հայաստանի հանդեպ թշնամաբար է տրամադրված նաև Իսրայելը, այնինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հետխորհրդային ժողովուրդն է օգնել իրեն գոյատևել. «Հիմա էլ այսպես շնորհակալություն են հայտնում հայ ժողովրդին, որն աշխարհի տարբեր երկրներում հրեաներին օգնել է։ Սա բիզնես չէ, սա քաղաքականություն է։ Հիմա էլ Իսրայելի ղեկավարը ամենաժամանակակից զենքն է տրամադրում Ադրբեջանին, պարզ ասված է, չէ՞, որ հակամարտող երկրներին, հատկապես ագրեսորին չի կարելի զենք տրամադրել։ Ալիևն ամբողջ աշխարհին խաբում է, թե մի փոքրիկ Ղարաբաղ հարձակվել է Ադրբեջանի դեմ։ Աշխարհն էլ մտածում է՝ սա հիմար է, բայց նաև լռում է։ Սա հայ ժողովրդի հանդեպ ցեղասպանություն է։ Նայեք՝ նա ինչպես սկսեց այս ամենը։ Իր խնդիրն է սպանել խաղաղ ժողովրդին, մերոնք երբևէ խփե՞լ են Բաքվին։ Եթե ինքը իմ մայրաքաղաքին ու իմ ժողովրդին է խփում, ես էլ իր մայրաքաղաքին ու ժողովրդին կխփեմ։ Գյանջային հարվածը հենց դա էր նշանակում՝ մի սպանիր իմ ժողովրդին, այլապես ես էլ ստիպված եմ լինելու քո ժողովրդին սպանել։ Արցախի նախագահը հստակ ասեց՝ հիմար, ինչո՞ւ ես իմ խաղաղ ժողովրդին ոչնչացնում, դե ուրեմն ստացի՛ր»։

Եզրափակելով՝ մեր զրուցակիցը հիշեցրեց թուրք գործիչներից մեկի հայտարարությունը, որ եթե Ռուսաստանն իրենց Սիրիայում խանգարի, ապա իրենք կպայթեցնեն Ռուսաստանը. «Եվ երբ այդ գործչին հարցրել են, թե ինչպես է դա անելու, նա պատասխանել է՝շատ հեշտ՝ ներսից, որովհետև Ռուսաստանում կան միլիոնավոր մուսուլմաններ, ու մենք շատ հեշտությամբ այդ երկիրը ներսից կպայթեցնենք։ Եթե նման բան է ասում այդ գործիչը, նշանակում է՝ այդպես է մտածում նաև Էրդողանը։ Ռուսաստանը պետք է իր հետևություններն անի։ Ռուսաստանի նախագահը շատ ընկերասեր մարդ է, բայց կան նաև որոշ արգելակներ։ Ես՝ որպես ՌԴ քաղաքացի, մտածում եմ, որ պետք է շատ լրջորեն զբաղվել այն ամենով, ինչ տեղի է ունենում կովկասյան ճակատում։ Ընդ որում՝ այդ ամենը տեղի է ունենում արցախյան պատերազմի ու հինգ շրջանների քողի տակ։ Ալիևին պետք է արգելակել, ՀՀ ԶՈՒ-երը պետք է կտրուկ լինեն, ոչնչացնեն, եթե հարձակվել են, ուրեմն պետք է պաշտպանվել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում