Կրեմլը դեռ չգիտի, թե ինչ նկատի ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, խոսելով Արցախի հարցում առաջընթացի մասին, «ՌԻԱ Նոսվոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Արցախի հարցում «շատ լավ առաջընթաց է» գրանցվել:
«Մենք դեռ չգիտենք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կրեմլը համաձայն է այդ գնահատականի հետ: