Միացյալ Նահանգները 10 միլիոն դոլար կվճարի յուրաքանչյուրին, ով տեղեկատվություն կտրամադրի, որը հնարավորություն կտա դադարեցնել լիբանանյան արմատական շիական «Հեզբոլլահ» շարժման ֆինանսավորումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտին հղումով:
Ամերիկյան կողմը «Հեզբոլլահ»-ը համարում է ահաբեկչական կազմակերպություն: Այս կապակցությամբ Պետդեպարտամենտը տեղեկություններ է հավաքում «շարժման մեջ ներգրավված անձանց գործողությունների և կապերի» մասին:
Մասնավորապես, Պետդեպարտամենտին հետաքրքրում է խմբավորման երեք ֆինանսական «օպերաշխատողների»՝ Մուհամեդ Քասիրի, Մուհամեդ Քասիմ-ալ-Բազալի և Ալի Քասիրի վերաբերյալ տվյալներ: