Այսօր հարավային ուղղությամբ գրեթե ողջ օրն ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, մի քանի հարձակման փորձեր տապալվել է, որից հետո, զգալի կորուստներ կրելով, հետ են շպրտվել, որոշ ստորաբաժանումներ կազմալուծվել են, դիմել են փախուստի և փորձել են պատսպարվել մոտակա անտառներում։ Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն հովհաննիսյանը։
«Բերձորից հարավ կոնկրետ ուղղությունը դեպի Հագարի գետով հյուսիս հետ է մղվել դեպի ավելի հարավ՝ մեր ԶՈՒ հարձակումների ազդեցության տակ:
Ընդհանուր առմամբ լարվածությունը պահպանվում է, մարտերն ընթանում են օջախային, հստակ բնակգծեր չկան, տարբեր գետերի, հանգույցների, ճանապարհների շուրջ փորձում են հարձակումներ իրականացնել, որը չեզոքացվում են մեր Զինված ուժերի կողմից»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։