Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բաց նամակ Պուտինին. ի՞նչ է ակնկալում Արցախի նախագահը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, արձագանքելով ՌԴ նախագահ Պուտինի «Վալդայ» ակումբում հնչեցրած ելույթին և Արցախի վերաբերյալ հայտարարություններին, բաց նամակով դիմել է նրան: Բաց նամակում Հարությունյանն, ինչպես արդեն հայտնի է, ներկայացրել է Արցախ-Ռուսաստան պատմական փոխհարաբերության դրվագները, և դիմելով Պուտինին՝ խնդրել գործադրել բոլոր ջանքերը պատերազմը կանգնեցնելու և քաղաքական գործընթացի վերադարձնելու ուղղությամբ:

Արցախի նախագահի դիմումի ամբողջական մոտիվների վերաբերյալ գնահատականների հարցում, թերևս, շտապել պետք չէ, հաշվի առնելով թե՛ ռազմական, թե՛ քաղաքական պրոցեսի բարդությունն ու բազմաշերտությունը: Այդ գնահատականի ժամանակն ու հնարավորությունը դեռ կլինի: Տվյալ պարագայում հարկ է դիտարկել, թե ինչ քաղաքական նշանակություն կամ ազդեցություն կարող է ունենալ բաց նամակը, հաշվի առնելով, օրինակ, հայտարարությունը, որ նույն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը արեց պատերազմի երկրորդ շաբաթվա ընթացքում՝ Ստեփանակերտում իր մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ: Երբ նրան հարցրին Ռուսաստանի միջամտության և պատերազմի կանգնեցման մասին, բերելով 2016-ի ապրիլի օրինակը (դեռ չէր եղել հոկտեմբերի 9-ի հրադադարի նախաձեռնությունը), Արցախի նախագահը տվեց թերևս բավականին դիպուկ բնորոշում:

Նա նշեց, որ 2016-ի ապրիլին կար Ադրբեջան, որը հարձակվել էր, և կար Հայաստան, ու Ռուսաստանը արագ միջամտությամբ հասավ հրադադարի: Ես չգիտեմ՝ այսօր, երբ պատերազմը սկսել է Թուրքիան, Ռուսաստանը կարո՞ղ է ազդել դրա վրա, նշեց Արայիկ Հարությունյանը: Այստեղ էր հարցերի հարցը, խորքային խնդիրը, որն էլ դիպուկ արձանագրեց ԱՀ նախագահը:

Հետևաբար՝ այժմ, երբ նա հրադադարի հասնելու և քաղաքական գործընթաց սկսելու հորդորով դիմում է ՌԴ նախագահին, ի՞նչ ակնկալիք կարող է լինել՝ ՌԴ նախագահը կարո՞ղ է ազդել Թուրքիայի վրա: Ակնառու է, որ պատերազմը սկսել է Թուրքիան և շարունակողն էլ Թուրքիան է: Հետևաբար, արդիական է դառնում հենց Արայիկ Հարությունյանի շաբաթներ առաջ տված հարցը՝ իսկ Ռուսաստանը կարո՞ղ է: Բանն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինը «Վալդայում» փաստացի խոստովանեց, որ Ռուսաստանն այժմ կարող է միայն պայմանավորվել Թուրքիայի հետ: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի հետ պայմանավորվելու համար Մոսկվան պետք է ինչ-որ բան տա Թուրքիային: Կամ՝ կա մյուս տարբերակը, երբ հայկական զինուժը պատերազմի դաշտում թշնամուն հասցնի այնպիսի հարվածներ, որ դրանց հետևանքների մեջ չխրվելու համար Բաքուն պարզապես այլևս չլսի Անկարային ու ենթարկվի Մոսկվային: Այն, որ մեր զինված ուժերը հասցնում են իսկապես ավերիչ հարվածներ, կասկածից վեր է: Բայց դրանք ներկայումս ա՞յն աստիճանի վրա են, որ ստիպեն Բաքվին գնալ հրադադարի: Սա հարց է, որի պատասխանը, համենայնդեպս հրապարակային, բաց հանրային դաշտում այդքան էլ որոշակի չէ: Որովհետև մի բան, թերևս, ակնառու է, որ Պուտինը կարող է հրադադարի հասնել միայն ուժեղ դիրքից խոսելու պարագայում: Իսկ այստեղ կա երկու հանգամանք՝ կամ նա ուղիղ իմաստով Ադրբեջանի և Թուրքիայի հետ խոսում է ուժեղ դիրքից, կամ նրան այդ դիրքից խոսելու ուժ տալիս է հայկական բանակը: Այդ դեպքում, սակայն, նշանակում է, որ հրադադար պարտադրում է հայկական բանակը, ոչ թե Պուտինը: Հետևաբար՝ ինչո՞ւ խնդրել նրան, եթե պարտադրողը հայկական բանակն է:

Մյուս կողմից, եթե տողատակում այն է, որ Պուտինը միանա հայկական բանակի այդ ջանքին իր հերթին, ապա դա կարող է լինել հասկանալի, սակայն դարձյալ՝ դեռևս ոչ ամբողջական համատեքստով:

Որովհետև կա թերևս մի բավականին էական հանգամանք: Այն, որ հոկտեմբերի 23-ին փաստորեն միջնորդական անմիջական ջանքով խաղի մեջ է մտնում ԱՄՆ-ն: Ու թեև դեռ պարզ չէ, թե այդ խաղը որքանով է հետևողական և ինչ նպատակներ է հետապնդում խորքային առումով, այդուհանդերձ հատկանշական է դրան ընդառաջ թե՛ Պուտինի հայտարարությունները, այդ թվում՝ այն մասին, որ ակնկալում է ԱՄՆ օգնությունը իրավիճակը կարգավորելու հարցում, թե՛ Արցախի նախագահի բաց նամակը Պուտինին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում