Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Բենի Գանցը ուրբաթ օրը որոշում են կայացրել չեղարկելու Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) Վաշինգտոնի կողմից «որոշակի զենքի համակարգեր» վաճառելու վերաբերյալ առարկությունները՝ ՏԱՍՍ-ը:
«Հոկտեմբերի 22-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ պաշտպանության նախարար Գանցին ԱՄՆ վարչակազմը տեղեկացրել է ԱՄԷ-ին որոշակի զենքային համակարգեր տրամադրելու հարցով ԱՄՆ Կոնգրեսին ներկայացվելիք մտադրության մասին: Իսրայելը չի առարկի ԱՄԷ-ին այս համակարգերի վաճառքին», – ասվում է հաղորդագրության մեջ: