Ֆրանսիայում Բրոն քաղաքի քաղաքագլուխ Ժերեմի Բրեոն, որին սպառնում են գլխատել, հայտարարել է, որ իր գործողությունները «խանգարում են առանձին հանցագործների», սակայն ինքը «չի ընկրկի»:
Ավելի վաղ ֆրանսիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայի արեւելքում գտնվող Բրոն քաղաքի մի քանի վայրերում հայտնաբերվել են գրություններ՝ քաղաքագլուխ Ժերեմի Բրեոյին գլխատելու սպառնալիքներով:
Դրանք ստացվել են այն բանից մեկ շաբաթ անց, երբ Փարիզի արվարձանում գլխատել էին պատմության ուսուցիչ Սամյուել Պատիին:
Հոկտեմբերի 23-ին Բրեոն CNews հեռուստաալիքի եթերում պատմել է սպառնալիքներ ստանալուց իր առաջին ռեակցիայի մասին և իր հետագա գործողությունների մասին:
«Առաջին ռեակցիան ուժեղ ցնցումն էր… Բայց ես չեմ վախենում և չեմ ընկրկի»,-պատմել է քաղաքագլուխը: Նա ասել է, որ իր կառավարման ժամանակ ոստիկանության թվաքանակն ավելացել է 70 տոկոսով, լուրջ պայքար է իրականացվում թմրանյութերի շրջանառության դեմ: «Ես կարծում եմ, որ մեր գործողությունները խանգարում են առանձին հանցագործների: Ավելի վաղ ներքին գործերի նախարարության ղեկավար Ժերալ Դարմանենը հայտարարել է, որ քաղաքագլխի հասցեին ստացված սպառնալիքների կապակցությամբ տարածաշրջանի ոստիկանապետը իր խնդրանքով կդիմի դատարան և անհրաժեշտ պաշտպանություն կտրամադրի քաղաքագլխին: