Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Եթե այս հրահրումները շարունակվեն, Իրանը առհավետ ականատեսի դերում չի մնա. իրանահայ փաստաբան

Նախօրեին Ադրբեջանը կրակ է բացել Իրանի խաղաղ բնակիչների տների ուղղությամբ, ինչի հետևանքով Իրանի սահմանամերձ բնակավայրերի տներն ավերվել են: Իրենց դիրքերը հյուսիս-հարավ ուղղությամբ տեղակայելու փոխարեն՝ Բաքվի ուժերը տեղակայվել են արևելք-արևմուտք ուղղությամբ։

Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Իրանում բնակվող փաստաբան Ժոզեֆ Ամիրյանի հետ: Մեր զրուցակիցը նշեց՝ ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական ճակատը ձգտում է հայ-ադրբեջանական հակամարտությունը վերածել տարածաշրջանային տագնապի:

«Ուստիև ամեն ինչ անում են այդ նպատակին հասնելու համար: Նրանք, տեղավորվելով Իրան-Արցախ սահմանագծում, փորձում են հասնել նրան, որ հայկական պաշտպանական բանակի գրագետ հակադարձող կրակը հանգչի իրանական տարածքում՝ Իրանին ներքաշելով պատերազմում, ինչից ցայժմ խուսափում է Իրանը: Բայց ես համոզված եմ, որ եթե այս հրահրումները շարունակվեն, Իրանը առհավետ ականատեսի դերում չի մնա՝ անկախ այն երևույթից, որ իր քաղաքացիների անվտանգության պահպանման հարցն է դրված սեղանի վրա: Չեմ կարծում, որ Իրանի համար անտեսանելի է թուրքական այս վտանգավոր թատերգությունը»,-ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է մարդկային և նյութական վնասներին, նա նշեց, որ դեռ պաշտոնական տվյալներ չեն հրապարակվել, և ըստ երևույթին, ցայժմ տուժածներ չկան, և վնասները միայն նյութական են:

Հարցին, թե ի՞նչ ռիսկեր են առաջ եկել ստեղծված իրավիճակում Իրանի համար, Ժոզեֆ Ամիրյանը պատասխանեց. «Ռիսկերը Իրանի համար, կարծում եմ, մեծ են, որովհետև մոլեռանդ ջիհադիստներից բացի՝ Բաքվի իշխանությունը ռազմավարական հակաիրանական խոր գործարքների մեջ է Իսրայելի իշխանությունների հետ, և, ինչպես նշեցի, Իրանը լավ է գիտակցում, թե որ ուժերն են և ինչի են ձգտում։ Իրանում, համոզված եմ, գիտակցում են նաև, որ Թուրքիայի ախորժակը չի սահմանափակվում Անդրկովկասով։ Ուրախալի է, որ հայկական կողմը զսպվածությամբ է մոտենում թուրք-ադրբեջանական այս և նման խաղերին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում