Հայաստանում կորոնավիրուսի վարակի դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել, այսօր գրանցվել է 2474 նոր դեպք է:
Հայաստանում պատերազմական դրությունը և զորահավաքը նույնպես նպաստում են կորոնավիրուսի վարակի դեպքերի շատացմանը: Բացի դրանից՝ ամբողջ աշխարհում են կորոնվիրուսով վարակի նոր դեպքերի թվերն աճում, գրանցվում են ռեկորդային թվով դեպքեր: Փաստորեն սկսվել է կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊԲՀ գիտական աշխատակիցների պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը:
Նրա խոսքով՝ առաջիկա օրերին վարակակիրների թիվը կավելանա, քանի որ ժողովրդի զգոնությունը թուլացել է, պատերազմը երկրորդ պլան է մղել կորոնավիրուսի վտանգը:
Կոնստանտին Ենկոյանի դիտարկմամբ՝ առողջապահական համակարգը՝ կոլապսի առաջ է: Նա կոչ արեց պահպանել կանխարգելման կանոնները, և դրանով օգնել բոլորին, ինչպես նաև բժիշկներին ու զինվորներին:
Մանրամասները՝ տեսանյութում: