Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Կա մեկ այլ կարևոր խնդիր. ենթադրենք՝ համաձայնեցինք խաղաղապահ ուժեր տեղակայելուն, որտե՞ղ են լինելու՝ այսօրվա շփման գծո՞ւմ

Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայումը ընդունելի է հայկական կողմի համար, և այդ ուժերը կարող են լինել ռուսաստանյան խաղաղապահները՝ ռուսական «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում երեկ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումները խաղաղապահների կազմի մասին չեն համընկնում հայկական կողմի պատկերացումների հետ։ Եթե խոսում ենք փոխզիջումների մասին, այստեղ ևս փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուս խաղաղապահների ներկայությունը։ Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Շատ կարևոր է հաշվի առնել նաև տարածաշրջանի մյուս պետությունների կարծիքը, կարևոր է, որ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը, ոչ թե հակառակը»,- ասել է Հայաստանի վարչապետը ռուսական գործակալությանը։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ վարչապետի դիրքորոշումը ճիշտ է: «Նիկոլ Փաշինյանը փաստորեն նշում է՝ մենք դեմ չենք, մենք համաձայն ենք Մինսկի խմբի շրջանակներում քննարկել խաղաղապահների հարցը։ Նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանն այդ հարցը դրեց, ու ես ինչքան հասկացա՝ բոլորը համաձայնեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ հարցը շոշափել։ Ու այստեղ ոչ միայն Ռուսաստանի խաղաղապահների մասին է խոսքը, այլև ընդհանուր առմամբ։ Ակնհայտ է, որ այնտեղ կան քննարկումներ, ու իմ կարծիքով՝ նաև անհամաձայնություններ, հակառակ դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կհրապարակեր իր հայտարարությունը։ Շատերը չգիտեն, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստում դեռ հայտարարություն չի համաձայնեցվել։ Ինչի՞ հետ է դա կապված, կասկած չունեմ՝ որոշ նյուանսների։ Բոլորը հասկանում են, որ խաղաղապահներ մտցնելը միգուցե դադարեցնի պատերազմական գործողությունները։ Դա է պատճառը, որ Ռուսաստանի այդ առաջարկն ընդհանուր առմամբ դրական է։ Իմ կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ճիշտ է, Հայաստանը չի ասում՝ ոչ, ասում է՝ եկեք քննարկենք Մինսկի խմբի շրջանակներում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի կարծիքով՝ կա նաև մեկ այլ խնդիր. «Լավ, ենթադրենք՝ համաձայնեցինք խաղաղապահ զորքեր տեղակայելուն՝ ռուսական կամ ինտերնացիոնալ։ Որտե՞ղ են տեղակայվելու։ Այսօրվա շփման գծո՞ւմ։ Պատերազմը այսօր շարունակվում է, բայց մեծ շարժումներ կարծես չկան, կա ինչ-որ շփման գիծ, այդ շփման գծո՞վ պետք է կանգնել, թե՞ այլ։ Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման հետ կապված նկատի է առնվում հետևյալը՝ դրանք կլինեին ԼՂԻՄ-ի սահմաններով, որոնք կային այն ժամանակ, թե՞ այսօրվա ռեալ շփման գծով։ Ես ինչքան հասկանում եմ՝ Ռուսաստանը նկատի ունի ինքնավար մարզի, քանի որ Լավրովի պլանով պլանավորվում է հինգ շրջան վերադարձնել։ Մեզ համար դա անընդունելի է, քանի որ անվտանգության գոտի է։ Մյուս կողմից էլ՝ ես կարծում եմ, որ մյուս երկրներն այլ կարծիք ունեն, հակառակ դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարությունը մենք կլսեինք։ Բայց ցանկացած դեպքում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը ճիշտ է՝ այն իմաստով, որ մենք պատրաստ ենք ցանկացած հարց քննարկել, այդ թվում՝ խաղաղապահների»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում