Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Մեծ աղմուկ. անկոտրում բանակին պետք է ճկուն դիվանագիտություն

Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ նա արել է «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում, Հայաստանում թեժացրել է կրքեր: Հայաստանի վարչապետը նշել է, որ Երևանը դեմ չէ ռուս խաղաղապահների տեղակայմանը՝ միաժամանակ ավելացնելով, որ այդ հարցում Ադրբեջանը հազիվ թե ունենա նույն մոտեցումը:

Խաղաղապահների թեման անշուշտ շատ նուրբ և զգայուն թեմա է՝ հատկապես նկատի ունենալով այն, որ խաղաղապահները այլ բան չեն, քան աշխարհաքաղաքական ազդեցության գործիքակազմի մի բաղադրիչ: Մյուս կողմից, սակայն, այդ հանգամանքն ինքնին պետք է հիմք տա խորհելու, որ դա իր հերթին նաև Հայաստանի համար է արտաքին քաղաքական աշխատանքի հնարավորություն, առնվազն մարտավարական իմաստով՝ ստեղծված բարդ և ծանր պատերազմական իրավիճակում գործընկերային արդյունավետ միջավայր կառուցելու համար: Ի վերջո, մարտական թեժ գործողություններին զուգահեռ՝ ակնառու է, որ ոչ պակաս թեժ է նաև դիվանագիտական-քաղաքական դաշտում: Եվ ինչպես մարտի դաշտում են կայացվում մարտավարական նշանակության որոշումներ, որոնք առաջին հայացքից կարող են թվալ նահանջ կամ պարտություն՝ ի դեպ, մենք այս օրերին անցանք մի այդպիսի մթնոլորտով, այդպես էլ դիվանագիտական-քաղաքական դաշտում կարող են արվել հայտարարություններ, քննարկվել թեմաներ, մեխանիզմներ, որոնք օնլայն ռեժիմում դիտարկելիս հնարավոր է բարձրացնել տագնապի տիեզերական աղմուկ, բայց որոնք կարող են միջնաժամկետ հեռանկարի համար ստեղծել քաղաքական էֆեկտների հեռանկար կամ պարարտ հող:

Քաղաքական-դիվանագիտական դաշտում ճկունության անկարողությունը կամ բացակայությունը ընդամենն ավելացնելու է Հայաստանի ռազմուժի վրա առանց այդ էլ եղած ծանր բեռը: Մինչդեռ քաղաքականության և դիվանագիտության նպատակը պետք է լինի այդ ռազմական ծանրությունը թեթևացնելը և հնարավորինս չեզոքացնելը՝ իհարկե, նույն ռազմուժի հետ համաձայնեցված:

Ըստ այդմ՝ քաղաքական-դիվանագիտական հայտարարությունները պետք է դիտարկել մարտավարական ճկունության անհրաժեշտության լույսի ներքո, որովհետև համաշխարհային քաղաքականության մակարդակում ծավալվող զարգացումները, որոնց մեջ է բնականաբար Արցախի դեմ պատերազմը, ֆեյսբուքյան պաթոսով կամ ռազմահայրենասիրությամբ չեն սպասարկվում, այլ տքնաջան դիվանագիտական աշխատանքով, որտեղ՝ ինչպես մարտադաշտում, կարող է լինել նահանջ և առաջխաղացում, կարող են լինել տակտիկական հավանություններ՝ ռազմավարական այլ նպատակներ սպասարկելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում