Թուրքիան արդեն երկրորդ անգամ հայտարարում է, որ հնարավոր է զորք ուղարկի Ադրբեջան՝ եթե, իհարկե, Ադրբեջանի նախագահ Ալիևը դիմի իրենց։
Գաղտնիք չի, որ թուրքական զորքը ներգրավված է Ղարաբաղի դեմ այս ագրեսիային։ Ի՞նչ է սա նշանակում, Թուրքիան քաղաքակա՞ն հայտարարություն է անում․ «Առաջին լրատվական»-ի հարցին ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ այս հայտարարության առաջին նպատակը, որ հետապնդել է, դա Ալիևին, էսպես ասած, հույս տալն է՝ Թուրքիան կանգնած է իր հետևին։ Մեկ էլ, որ Ալիևը չգնա բանակցությունների։ Այսինքն՝ սա Թուրքիայի կողմից հերթական քայլն է, որը նպատակ ունի էլ ավելի սրելու իրադրությունը և Ադրբեջանին մղելու պատերազմը շարունակելուն։ Առաջին նպատակը, ես կարծում եմ՝ դա է։
Երկրորդը, իհարկե, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ, ըստ էության, Թուրքիան արդեն ներգրավված է պատերազմի մեջ՝ պլանավորման, կառավարման, վարձկանների մակարդակով և, ամենակարևորը, որն այսօր արդեն բարձրաձայնում է միջազգային մամուլը՝ այնտեղ են գտնվում թուրքական զինված ուժերի հարյուրավոր ներկայացուցիչներ, որոնք մասնակցում են Ադրբեջանի գործողություններին։ Այնպես որ, այս հայտարարությունը, ես կասեի՝ լկտիության արտահայտում է, որովհետև պարզ է, որ նրանք մասնակցում են, հիմա մի հատ էլ հայտարարում են, որ կարող ենք մասնակցել։
Կա նաև երրորդ հանգամանքը, որ դրանով Թուրքիայի փոխնախագահը փորձում է մեկ անգամ ևս հաստատել, որ Թուրքիան Հարավային Կովկասում արդեն լիիրավ խաղացող է, և այս մեսիջն ուղղված էր, իհարկե, Ռուսաստանին»։
Մանրամասները՝ տեսանյութում։