Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

«Դադարեցրե’ք ահաբեկչությունը». Ստրասբուրգում հայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ՄԻԵԴ-ի դիմաց

Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց:

Նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային:

ՄԻԵԴ-ի դիմաց ցույցին մասնակցելու համար հայերը Ստրասբուրգ են ժամանել ինչպես Ֆրանսիայի տարբեր քաղաքներից, այպես էլ եվրոպական տարբեր երկրներից՝ Բելգիայից, Լեհաստանից, Նիդեռլադներից…

Մինչև ակցիայի մեկնարկը մասնակիցներից մեկը հավաքվածներին հորդորեց, որ եթե սադրիչներ հայտնվեն, ապա առանց որևէ բառ փոխանակելու հանձնեն նրանց ոստիկաններին:

Մեկ այլ մասնակից էլ ասաց, որ եվրոպան պետք է դադարեցնի իր աջակցությունը Թուրքիային և խոսի ճշմարտությունը:

«Մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիային հանեն ՆԱՏՕ-ի կազմից: Եվրոպացիները երբեք չեն համագործակցել ահաբեկիչների հետ, այժմ էլ պետք է այդպես լինի»,- նշեց մասնակիցը:

Ակտիվիստներից մեկը, որի անունը Ստելլա է, կոչ արեց ծափահարել տեղի ոստիկաններին, ովքեր իրենց կողքին են և պահպանում են մասնակիցների անվտանգությունը:

«Բոլորս այսօր շատ ծանր վիճակում ենք, և մենք այստեղանում ենք և կանենք ամեն հնարավորը ձեր կողքին լինելու համար: Մեր քայլերը շատ կարևոր են, սփյուռքը շատ բան կարող է փոխել, ինչպես նաև դրդել ճիշտ որոշումներ կայացնել»,- նշեց Ստելլան և հավելեց, որ իրենք ցանկանում են ապրել խաղաղ ու երջանիկ Արցախում և Հայաստանում: Նա ընդգծեց, որ իրենք պետք է բարձրաձայնեն իրենց պահանջները, իսկ միջազգային հանրությունը պարտավոր է լսել դրանք ու պատշաճ արձագանք տալ:

Հավաքվածները նաև մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը, այնուհետև ծափահարեցին այս պահին սահմանին կանգնած և մարտեր մղող զինծառայողների համար:

Մասնակիցների ձեռքերում պաստառներ են, որոնց վրա տարբեր գրառումներ են, ինչպես օրինակ՝ «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Կանգնեցրեք մարդասպան Էրդողանին», «Ձեր լռությունը հանցանք է», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Արթնացեք. ձեր լռությունը սպանում է իմ ժողովրդին», «Զոհվել չկա, տղերք» և այլն:

Նրանք նաև վանկարկում էին «Հա-յաս-տան», «Ար-ցախ», «Էրդողանն ու Ալիևը ահաբեկիչներ են», «Ֆրանսիան հայերի բարեկամն է», «Հայ զինվոր»…

Ընթացքում նրանք նաև երգեցին «Հայեր, միացեք», «Զարթնիր, լաո» երգերը:

Անգամ հորդառատ անձրևը չի խանգարում նրանց, որպեսզի շարունակեին իրենց բողոքի ակցիան և իրենց ձայնը լսելի դարձնեն միջազգային հանրությանը:

Ակցիայի ընթացքում մասնակիցներից մեկը՝ Վիգենը, կոչ արեց չգնալ թուրքական խանութներ, թուրքական ապրանք ոչ մի տեղից չգնել և տարբեր խանութներ մտնել ու հորդորել հանել այդ երկրի արտադրանքն ու այլևս չվաճառել:

Ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցչին: «Այս ամենը տեսնելով՝ քիչ առաջ ՄԻԵԴ-ի աշխատակիցներից մեկը մոտեցավ մեզ, և մենք փոխանցեցինք նրան մեր նամակներն ու պահանջները: Եկեք ծափահարենք նրանց՝ այդպիսով շնորհակալություն հայտնենք»,- նշեց ակտիվիստներից մեկը:

Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ սեպտեմբերի 27-ից ռազմական գործողություններ է սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերին մասնակցում են նաև Թուրքիայի միջոցով Սիրիայից բերված վարձկաններ: Ադրբեջանն անտեսել է անգամ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ հոկտեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձեռք բերած համաձայնությունը՝ կրակի դադարեցման մասին և պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց կրակել Արցախի սահմանների ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրթիռակոծել առաջնագիծն ու բնակավայրեր: Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել էին հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար: Որոշումը կայացվել էր ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության: Հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության ուժի մեջ մտնելուց րոպեներ անց Ադրբեջանը դարձյալ կրակել էր Արցախի ուղղությամբ, ձեռնարկել հարձակումներ, հրետակոծել առաջնագիծը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում