Friday, 19 04 2024
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին

Նոր ստատուս-քվո և հայ-ռուսական նոր հարաբերություն. բալանսը փոխվել է

Ռուսաստանը շարունակում է աշխույժ ջանքը Ղարաբաղում արյունահեղությունը կանգնեցնելու ուղղությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Այդ հայտարարությունը, թերևս, պետք է ճշգրտել մեկ բառով՝ Ռուսաստանը շարունակում է ապարդյուն ջանքը: Եթե Ռուսաստանի կենսական շահերի գոտում արդեն մեկ ամիս ընթանում է արյունալի, հինգերորդ սերնդի մասշտաբային պատերազմ, ապա Ռուսաստանը կա՛մ այդ պատերազմի հովանին է, կա՛մ այդ ռեգիոնն այլևս Ռուսաստանի պատասխանատվության կամ ազդեցության գոտին չէ: Իհարկե, երկու դեպքում էլ պատկերը կլիներ բավականին մտահոգիչ ու սպառնալից, սակայն առաջին դեպքը, թերևս, պետք է հանել դիտարկումից: Ռուսաստանը, անշուշտ, դիտել է Արցախյան հակամարտությունը, և ընդհանրապես կովկասյան որևէ սառը կամ տաք հակամարտություն դիտել է ռեգիոնալ ազդեցության լծակի տարբերակով, սակայն ոչ այն մասշտաբով, ինչպիսին բռնկվել է պատերազմը Արցախի դեմ: Այդ մասշտաբը Ռուսաստանի համար արդեն ազդեցության լծակ չէ, այլ հակառակը՝ ազդեցության կորստի սպառնալից մարտահրավեր, կամ պարզապես ազդեցության կորստի դրսևորում: Եվ հենց այդ առումով է, որ գործ ունենք երկրորդ տարբերակի հետ՝ Ռուսաստանը կորցրել է իր ազդեցությունը Կովկասում, և այն այլևս ամենևին պատասխանատվության գոտի չէ: Կենսական գոտի է, Կովկասը չի դադարել Մոսկվայի համար լինել այդպիսին, բայց այլևս ազդեցության և պատասխանատվության գոտի չէ, հակառակ դեպքում Մոսկվան կկանգնեցներ այդ գոտում լայնամասշտաբ պատերազմը, որն արդեն իսկ փոխել է ստատուս-քվոն՝ հօգուտ Թուրքիայի:

Բանն այն է, որ ստատուս-քվո ասածը լոկ արցախ-ադրբեջանական սահմանը կամ պաշտպանական բնագիծը չէ: Այդ մենք ենք տվյալ հասկացության ներքո նկատի ունեցել միայն սահմանը կամ բնագիծը: Ռեգիոնալ առումով ստատուս-քվոն ՌԴ համար ներառել է նաև Ադրբեջանը: Ահա այդ իմաստով այն խախտվել է՝ Ադրբեջանում արդեն լիակատար տնօրինող է Թուրքիան: Միևնույն ժամանակ, Անկարան ստատուս-քվոն փոխել է նաև մեկ այլ իմաստով՝ ուժային ռեսուրսների բաղադրիչի: Ադրբեջանն այլևս ահաբեկչական ճամբար է, Ռուսաստանն իր կենսական շահերի ավանդական գոտում գործ ունի այլևս միջազգային ահաբեկության հետ՝ որպես ուժային գործոն, որը պարբերաբար բերելու է մարտահրավերներ: Այդպիսով, առնվազն երկու էական բաղադրիչով փոխվել է Կովկասի ստատուս-քվոն: Մի բան, որը անկասկած պետք է լինի նաև մեր դիտարկման և ուշադրության կենտրոնում: Հայաստանը, իհարկե, ունի իր համար կարևոր բնագծային-սահմանային ստատուս-քվոն պահելու հրամայականը, սակայն Հայաստանի համար՝ ներառյալ բնականաբար Արցախը, հույժ կարևոր է նաև լայն իմաստով ռեգիոնալ ուժային բալանսի փոփոխության միտումը և ինչ-որ իմաստով փաստը: Եվ այն, որ Ռուսաստանն այլևս միարժեք որոշող չէ, նոր իրողություն է, որը մեզանից պահանջելու է նոր ռազմավարական գնահատումներ, վերագնահատումներ: Եվ, ցավոք սրտի, մենք ստիպված ենք անել դա պատերազմին զուգահեռ:

Եթե Մոսկվան չունի ազդեցություն Բաքվի վրա, ապա դա նշանակում է, որ պետք է էապես փոխվի հայ-ռուսական հարաբերության բովանդակությունը, օրակարգը, ռազմավարական դաշնակցության բնույթը և մեխանիկան: Եթե այն նախկինում հաշվարկված էր Ադրբեջանի հետ «բալանսավորման» տրամաբանության մեջ, և Հայաստանն էլ իրավիճակը գնահատում ու չափում էր այդ իրողության հետ հաշվի նստելով՝ անգամ չընդունելու պարագայում, ապա այժմ բալանսի խախտումն ակնառու է, ինչը նշանակում է, որ պետք է փոխվի Հայաստանում ռուսական ռազմական ներկայության և դաշնակցային պարտավորությունների բալանսը: Առավել ևս, երբ մենք ականատես ենք մեկ այլ իրողության՝ բացարձակ ապաբալանսավորված վարքագիծ Արևմուտքում, և իներտություն Չինաստանում: Ընդ որում՝ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերության բնույթի, բովանդակության և մեխանիկայի փոփոխության հարցը պետք է դիտվի մինչ այժմ եղածին «ասիմետրիկ» տրամաբանությամբ: Այսինքն՝ բալանսը պետք է վերականգնվի ոչ միայն հարաբերության խտացում-սերտացմամբ, այլ միևնույն ժամանակ նաև սուբյեկտության և ինքնիշխանության ինստիտուցիոնալ ընդգծմամբ: Ակնհայտ է, որ պետք է նոր ստատուս-քվոյի պայմաններում ոչ միայն նոր բալանս, այլ քարացածի փոխարեն ավելի ճկուն բալանս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում