ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ ամերիկյան պատվաստանյութը կհայտնվի արդեն մի քանի շաբաթվա ընթացքում: Նման հայտարարությամբ նա հանդես է եկել նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հետ հեռուստաբանավեճի ժամանակ, որը հեռարձակվել է CBS News-ի կողմից։
Նախագահի խոսքով՝ պատվաստանյութը պատրաստ է և դրա մասին կհայտարարվի մոտ ժամանակներս։
Միևնույն ժամանակ, Թրամփն ընդգծել է, որ ինքը չի կարող երաշխիքներ տալ, սակայն «մեծ հավանականություն» կա, որ պատվաստանյութը կհայտնվի մինչև տարեվերջ: