Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Վաշինգտոնը փորձում է հետ չմնալ Մոսկվայից. միակ երկիրը, որը կարող է «սանձել» Թուրքիային, Միացյալ Նահանգներն է

Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը Ֆրանսիայի և Ռուսաստանի Դաշնության հետ միասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից է, այլ խոսքերով՝ հիմնական միջնորդ պետություններից մեկը ղարաբաղյան բանակցային գործընթացում, սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական-ահաբեկչական դաշինքի սանձազերծած պատերազմից հետո օրեր շարունակ չափազանց պասիվ էր այս հարցում, և դա լուրջ հարցեր էր առաջացնում ինչպես Հայաստանում, այնպես էլ ամերիկահայ համայնքում։

Ամերիկացիների պասիվության հիմնական պատճառն ու բացատրությունն, իհարկե, Նահանգներում ընթացող նախընտրական քարոզարշավն է և նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահական ընտրությունները։ Բայց այս բացատրությունն ակնհայտորեն չէր գոհացնում ո՛չ ղարաբաղյան գործընթացի շահագրգիռ մյուս կողմերին, հատկապես նրանց, ում մտահոգում են հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը և հատկապես Թուրքիայի միջամտությունը ղարաբաղյան կոնֆլիկտին, ոչ էլ ամերիկահայությանը, որը որոշակի կշիռ ու ազդեցություն ունի այս երկրում, այդ թվում՝ Վաշինգտոնում։ Ամերիկյան մամուլում սկսեցին ակնարկներ հրապարակվել այն մասին, որ գործող նախագահ Թրամփի վարչակազմի անգործությունը կարող է ազդել ամերիկահայ ընտրողների դիրքորոշման վրա։ Եվ վարչակազմը աստիճանաբար սկսեց ակտիվանալ, պաշտոնական Վաշինգտոնից սկսեցին որոշակի ազդակներ գալ։ Նախևառաջ, Վաշինգտոնը կոչ արեց կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, հետո պետքարտուղար Մայք Պոմպեոն հասկացնել տվեց, որ ինքն ու նախագահ Թրամփը ոչ միայն հետևում են իրադարձություններին, այլև տեղյակ են այն փաստից, որ Թուրքիան միջամտել է կոնֆլիկտին և զինում է Ադրբեջանին։

Իսկ շաբաթվա սկզբին՝ հոկտեմբերի 19-ին, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զուգահեռաբար հարցազրույց են տվել ռուսաստանյան ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությանը՝ պատրաստակամություն հայտնելով հանդիպելու Մոսկվայում և քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, դրանից ժամեր անց ամերիկյան Politico լրատվական կայքը տեղեկացրեց, որ նախաձեռնություն է դրսևորել նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որն ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 23-ին, այսինքն՝ արդեն այսօր, Վաշինգտոնում առանձին հանդիպումներ է ունենալու Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և  Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Նշվում է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հետ առաջինը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը, որից հետո տեղի կունենա Պոմպեոյի հանդիպումը Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանն էլ իր հերթին ասել է, թե չի բացառում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը։

Ի դեպ, նշենք, որ Հայաստանի արտգործնախարարը Միացյալ Նահանգների մայրաքաղաք է մեկնել Մոսկվայից, որտեղ հոկտեմբերի 20-ին և 21-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի էին ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները երկու նախարարների հետ։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը այս հանդիպումներից հետո հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հրատապ հարցեր: Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ քննարկել է նաև «կայուն կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման հարցը»:

 Իսկ ի՞նչ է քննարկելու Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Հավանաբար կրկին ռազմական գործողությունները դադարեցնելու և հակամարտության գոտում կայունություն հաստատելու հետ կապված առաջնային հարցե՞րը։ Ի՞նչ ակնկալիքներով է Պոմպեոն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել Վաշինգտոն։ Այս քայլով ամերիկացիներն արձագանքում են Մոսկվայի ակտիվությանը և փորձում են հետ չմնա՞լ, թույլ չտա՞լ, որ դիվանագիտական նախաձեռնությունը Արցախի հարցում ամբողջությամբ անցնի ռուսներին։

Այս հարցերն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց Լոնդոնի  IHS Markit հետազոտական ընկերության Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով վերլուծական կենտրոնի Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը՝ ընդգծելով, որ ամերիկացիներն ամեն դեպքում Մինսկի խմբի համանախագահող են և չեն կարող պարզապես «ձեռքերը լվանալ» և մի կողմ քաշվել։ Եվ քանի որ վերսկսված կոնֆլիկտի պոտենցիալը շատ վտանգավոր է, ընտրությունների հարցն էլ հաշվի առնելով՝ իհարկե, ինչ-որ մի բան պետք է անեին։

«Խնդիրը հետևյալն է, որ միակ երկիրը, որն ունի լավ «սանձեր» Թուրքիայի վրա, Միացյալ Նահանգներն է, և միայն Միացյալ Նահանգները կարող է դա անել։ Եթե հիմա նորից որևէ արդյունք չեղավ՝ դա նշանակում է, որ նրանք այդքան էլ հետաքրքրված չեն կամ ցանկություն չունեն, և արդեն դինամիկան փոխվում է։ Եվ քանի որ Միացյալ Նահանգները մտնում է ընտրությունների շրջան, այսինքն՝ Թուրքիան ու Ադրբեջանը շատ լավ են ընտրել ճիշտ ժամանակը, լավ ծրագրել են, դա նշանակում է, որ շատ դժվար ամիսներ են սպասվում։ Ձմեռը կարող է օգնել մարտերի առումով։ Բայց ինձ թվում է, որ ինչքան երկարում է այս խնդիրը, այնքան դա այլևս Ղարաբաղի մասին չէ, այլ դառնում է ռեգիոնալ վերաձևման խնդիր՝ ո՞վ ի՞նչ է վերցնելու»,- մեկնաբանեց լոնդոնյան հեղինակավոր կենտրոնի հայազգի առաջատար վերլուծաբանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում